Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

«ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆՀԻՄՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՀՈ՞ՒՆՉ ԵՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆՀԻՄՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՀՈ՞ՒՆՉ ԵՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՆ»

 

Այսօր ՀՀ կառավարության նիստին, մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՏՄՊՊՀ նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչո՞վ են պայմանավորված շուկայական դիրքի չարաշահումներն ու անհիմն թանկացումները: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի. «Մեր ուսումնասիրության նպատակով առանձնացրել ենք այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում: Դրանք այն ապրանքային շուկաներն են, որտեղ գործունեություն են ծավալում խոշոր ընկերությունները, եւ հանձնաժողովը հետեւում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի թույլ չտա խոշոր ընկերությունների կողմից հակամրցակցային գործողություններ: Հանձնաժողովն ուսումնասիրել է թվով 16 ապրանք, որոնք կենսական նշանակություն ունեն, ինչպես շաքարավազ, կարագ, սուրճ, հավի միս, հավի ձու, ձեթ, ալյուր եւ այլն»: Ա. Շաբոյանի պնդմամբ` ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10- ը. «Այս ժամանակահատվածում հայկական դրամի փոխարժեքը արժեզրկվել է շուրջ 13%-ով` 411-ից հասնելով 463 դրամի, արժեզրկումն իր անմիջական ազդեցութունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնց գինը սկսել է բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ բաղադիչներ ներմուծվում են, բացի այդ ձմռան ամիսներին՝ տվյալ ժամանակահատվածում, ՀՀ-ում կաթնամթերքի արտադրության ծավալները կտրուկ նվազում են, ինչն էլ իր ազդեցություն է թողնում կաթնամթերքի գների վրա»: Ապա «մխիթարեց». «Այնուհանդերձ, այն ապրանքատեսակները, որոնց գծով ուսումնասիրություն է կատարվել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-12,13%-ի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13%: Կարելի է ասել, որ մեծ հաշվով գնային տատանումները համահունչ են փոխարժեքի տատանումներին»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ