Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

"ՀԱՄԵՐԳՈՎ ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԲԵՐԵՑԻՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ"

Արխիվ 12-16

"ՀԱՄԵՐԳՈՎ ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԲԵՐԵՑԻՆՔ
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ"


Դեկտեմբերի 7-ին կոմպոզիտոր, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ իր մենահամերգով եւ LIVE-2014 ձայնասկավառակի շնորհանդեսով եզրափակեց 2014 թվականի ակումբային մենահամերգները: "Իրավունքի" հետ զրույցում երաժիշտը խոսեց համերգի, ծրագրում ներառված երգերի եւ առաջիկա մեծ մենահամերգի մասին:
-Ընդհանրապես իմ համերգային ծրագրում ներառված են մի քանի երգաշարեր, այսինքն` երգաշար գրված Կոմիտասի բանաստեղծությունների եւ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների հիման վրա եւ երգաշար, որտեղ բառերի հեղինակը ես եմ: Այս համերգում ընդգրկել էի նշած բոլոր երգաշարերից մի քանի ստեղծագործություններ, նպատակ ունենալով ստեղծագործությունները լիարժեք ներկայացնել կամերային ժանրի շրջանակներում: Քանի որ այս համերգով մեր խոնարհումը բերեցինք 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ուստի ներկայացվեցին այնպիսի ստեղծագործություններ, որոնք համահունչ են մեր պատմությանը:

"30 ՏԱՐԻ Է` ԲԵՄՈՒՄ ԵՄ, ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է"

-Արդեն 30 տարի է` բեմում եմ, եւ ամեն ինչ նույնն է` հնարավոր չէ համերգից առաջ չհուզվել: Յուրաքանչյուր հանդիպում հանդիսատեսի հետ մի երանելի պահ է: Ես միշտ հուզվում եմ եւ հասկանում, որ փոխանակ կոփվեմ,  ընդհակառակը` համերգից համերգ ավելի եմ հուզվում: Սա հոգեվիճակի խնդիր է, երբ հասկանում ես, որ ամեն ինչ իր տեղում է: Իմ այս տարվա վերջին համերգն է, որով էլ կավարտվի ակումբային մենահամերգներս: Իսկ հաջորդ տարի լինելու է մեծ համերգների եւ ծրագրերի տարի` բացի նրանից, որ իմ ծննդյան` 50, նաեւ բեմական գործունեության 30-ամյակն է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ