Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այժմ Զարուհի Փոստանջյան-Ռուբիկ Հակոբյան հակադրությանը գումարվել է Զարուհի Փոստանջյան-Րաֆֆի Հովհաննիսյան հակադրությունը:
Զարուհի Փոստանջյանը ձգտում էր դառնալ "Ժառանգության" փաստացի առաջնորդ եւ վերջերս շատ է մեղադրել Րաֆֆիին` թուլության եւ անարդյունավետության համար, սակայն ճղճղան տիկնոջ երազանքին խանգարեց ամենակարեւորը` ամերիկյան տիկնիկավարների տեսակետը: Տերերը գտնում են, որ մշտապես սկանդալներ սարքող Զարուհին չի կարող արդյունավետ առաջնորդ լինել, հետեւաբար, Րաֆֆին իր բոլոր թերություններով հանդերձ, ավելի ընդունելի է: Դե, իսկ ում ձեռքով է գալիս փողը, նա էլ պատվիրում է երաժշտությունը: