Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ

Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ ՕԼԵԳ ԼԵԲԵԴԵՎԸ. «Հայաստանի` ԵՏՄ անդամակցման վավերացումն այսօր կքննարկվի ՌԴ Պետդումայում: Համենայն դեպս, այն այսօրվա օրակարգում կա»: Այս եւ արցախյան հակամարտության մասին էլ «Իրավունքը» զրուցեց ռուս հայտնի քաղաքական գործչի հետ:
-Պարոն Լեբեդեւ, կարո՞ղ ենք հստակ ասել, որ հունվարի 1-ին Հայաստանն արդեն կլինի ԵՏՄ կազմում:
- Գիտեք, այն ինչ վերաբերում է Հայաստանին եւ ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ու Մաքսային միությանը, ապա պետք է ասեմ, որ անկախ պատգամավորների կուսակցական պատկանելությունից, այս հարցերն առ այսօր Պետդումայում միաձայն են ընդունվել: Եվ վստահ եմ, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կլինի Եվրասիական տնտեսական միության կազմում:
- Որքան էլ ԵՏՄ-ն լինի տնտեսական միություն, ըստ Ձեզ, այն ի՞նչ կարող է անել արցախյան խնդրի լուծման հարցում, քանի որ գրեթե ամեն շաբաթ, թվացյալ խաղաղ պայմաններում հայ-ադրբեջանական սահմանում հայ զինվորներ են զոհվում:
- Դա իսկապես ցավ է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ ԱՊՀ, ԵՏՄ անդամ երկրների համար: Ինձ համար կարեւոր է, որ արցախյան հարցը որեւէ դեպքում որեւէ կողմ չանցնի, այլ լինեն հարթակներ` երկխոսության համար, որպեսզի հարցին լուծում տրվի` ես կասեի` մերօրյա Հայաստանի պատմության ցավոտ, արյունոտ հարցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ