Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՀԵՅԴԱՐ ՋԵՄԱԼ. ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՀԵՅԴԱՐ ՋԵՄԱԼ. ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հայտնի պանթուրքիստ, Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ, մոլագար հակահայկական հայացքներով հայտնի քաղաքագետ ՀԵՅԴԱՐ ՋԵՄԱԼԸ "Նովոստի-Ազերբայջան" գործակալությանը տված ընդարձակ հարցազրույցում անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք ռուս-ադրբեջանական հարաբերությունների շեշտակի բարելավման իրողությունը կարող է նպաստել Արցախի վերադարձին Ադրբեջանի կազմ:
"Կարծում եմ, դա չափազանց միամիտ ակնկալիք է,- հայտարարեց Ջեմալը:- Եթե Ադրբեջանը կախում ունի ղարաբաղյան պրոբլեմից, ապա ինչո՞ւ պետք է այդ կախումը դադարեցնեն: Ռուսաստանի տեսակետից դա շահեկան է` ինչո՞ւ պետք է Ղարաբաղը վերադարձնեն Ադրբեջանին, որպեսզի նա վաղը ուրախ ու երջանիկ մոռանա Ռուսաստանի անո՞ւնը: Ոչ ոքի էլ շահեկան չէ, որպեսզի Ադրբեջանն ինչ-որ բան ստանա եւ առաջընթաց ունենա: Դա ստանդարտ աշխարհաքաղաքական տրամաբանություն է: Երբեք Ռուսաստանը հենց այնպես չի նպաստի տարածքների վերադարձին: Արեւմուտքն էլ այդպիսի շահ չունի... Ղարաբաղյան լուծումը հնարավոր է միմիայն հայկական պետականության  ոչնչացման դեպքում":

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ