Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ. "ՆԿԱՐԻ ՄԵՋ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ"

Արխիվ 12-16

ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ. "ՆԿԱՐԻ ՄԵՋ
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ"


ՀՀ վաստակավոր նկարիչ ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆԻՆ էին հյուրընկալվել ՀՊՄՀ-ի հեռուստալրագրության երկրորդ կուրսի ուսանողները: Վարպետաց դասը նկարչի ցուցասրահում էր, իսկ նախաձեռնողը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:
Նկարները դիտելուց եւ ուսումնասիրելուց հետո ուսանողներն անձամբ նկարչից ցանկացան պարզել իրենց հետաքրքրող նկարների "ասելիքն" ու դրանց ստեղծման շարժառիթները: Շմավոն Շմավոնյանը մեծ սիրով պատասխանեց ուսանողների բոլոր հարցերին ու ներկայացրեց նկարչության վերաբերյալ ունեցած իր հայացքներն ու պատկերացումները: "Նկարչությունն իմ կենսակերպն է: Ես նկարչի աչքով եմ նայում գեղեցիկին, ինչը կարողանում եմ տեսնել ու հասկանալ: Նկարի մեջ տրամադրություն պետք է լինի, որովհետեւ նկարչությունն իր էությամբ զգացմունք է: Յուրաքանչյուրն իր ձեւով կմեկնաբանի նույն նկարը, բայց ամենակարեւորն այն է, թե ամեն մեկդ ինչպես եք տեսնում եւ ինչպես եք ընկալում, որովհետեւ նկարի մեջ մեծ խորություն ու տարածություն կա: Սա է նկարչության ընդհանուր իմաստն ու գաղափարը":
Ուսանողները նաեւ տեսանյութեր դիտեցին, որոնցում ներկայացվում էին Շմավոն Շմավոնյանի` Սաքրամենտոյում տեղի ունեցած ցուցահանդեսի պատառիկները:
"Ես կարծում եմ, որ այսպիսի շփումները անհրաժեշտ են ձեզ, մանավանդ` այսքան ինքնատիպ, այսքան հետաքրքիր ու տաղանդավոր նկարչի հետ",- նշեց Սերգո Երիցյանը: Իսկ ուսանողները հրաժեշտից առաջ հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպումը կլինի նկարչի արվեստանոցում:

ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Ապագա լրագրող

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ