Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ


Վերջին շրջանում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը "Սպարտակի" կազմում ցուցադրած խաղի համար հայտնվել է քննադատների ուշադրության կիզակետում: Եթե վնասվածքից ապաքինվելուց հետո Մովսիսյանի ներդրած ցանկացած ջանք ընդունվում էր ոգեւորությամբ եւ գովեստի արժանանում, ապա հիմա, երբ ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է վնասվածքից, պատկերը կտրուկ փոխվել է, եւ թերի խաղի համար հայ ֆուտբոլիստին չեն ներում:
Ռուսական sportbox-ը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը` վնասվածքից ապաքինվելուց հետո. "Յուրա Մովսիսյանն առայժմ չի փայլում: Նախորդ չորս հանդիպումներում նա մեկնարկային կազմում էր, բայց աչքի ընկավ միայն մեկ անգամª "Արսենալի" դեմ խաղում: Թեեւ այդ գոլն էլ կարելի է գրանցել Ալեքսանդր Ֆիլիմոնովի հաշվին: Սուտ կլինի ասել, թե Յուրա Մովսիսյանն առաջադիմում է: Ֆիզիկապես նա բարելավում է վիճակը, սակայն նրա համար նոր հարձակողական գծում դեռ չի գտնում տեղը: Մովսիսյանը Շիրոկովի նման մարտավարության տեսանկյունից հիմա օտար մարմին է "Սպարտակում": Մովսիսյանի մասնակցությամբ վերջին հանդիպումներում "Սպարտակը" խփել է 10 գնդակ, հայ հարձակվողը խփել է մեկը եւ կատարել է երկու գոլային փոխանցում":
Փաստորեն, ըստ պարբերականի, Մովսիսյանը` որպես հարձակվող, իր պարտականությունները չի կատարում, ինչի արդյունքում թիմին չի հաջողվում շատ գնդակներ խփել: Իսկ Sport express-ն անդրադարձել է Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի "Սպարտակ"-"Ռոստով" խաղին եւ գնահատել նաեւ Մովսիսյանի խաղը. "Մովսիսյանը ծանր էր տեղաշարժվում խաղադաշտում, սակայն աչքի ընկավ երկու լավ գործողություններով: Առաջին խաղակեսում ճշգրիտ փոխանցում կատարեց Պրոմեսին: Հոլանդացին այդ դրվագում պարտավոր էր բացել հաշիվը: Երկրորդ խաղակեսում Մովսիսյանը հաղթեց օդային պայքարում եւ առաջին անգամ հարվածեց դեպի դարպասը",- գրել է պարբերականը:
Բայց նաեւ նկատենք, որ վերջին շրջանում ոչ միայն Մովսիսյանը, այլ ողջ "Սպարտակն" է հաճախ ձախողվում: Անշուշտ, դրանում կա նաեւ հայ ֆուտբոլիստի մեղքի բաժինը, ինչպես որ թիմի յուաքանչյուր ֆուտբոլիստի դեպքում է: Իսկ Մովսիսյանի պարագայում, թեեւ դեռ որեւէ ենթադրություն անել չի կարելի, սակայն անգամ մեկ հանդիպում փայլուն անցկացնելու եւ կարեւոր միավորներ վաստակելու դեպքում բոլոր անհաջողությունները կարող են մոռացվել:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ