Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎՐԱՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԶՈ՞Հ

Արխիվ 12-16

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎՐԱՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԶՈ՞Հ


Գրեթե երկու տարի առաջ "Իրավունքն" անդրադարձել էր, որ Կոտայքի մարզի Ջրառատ (նախկին Ռնդամալ) գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու մկրտարանը ոմանք ցանկանում էին մարմարապատել եւ մի բան էլ` ամբողջությամբ եվրավերանորոգել եկեղեցին: "Իրավունքին" այդ մասին տեղեկացրել էր խմբագրություն այցելած ինժեներ-շինարար ՎԱՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով 2003-2008 թթ.-ին եկեղեցին վերականգնելու նախաձեռնողներից մեկն է եղել. "Մկրտարանը, որը, ենթադրելով` տաշած քարերից է, 10-11-րդ դարի, բայց, ամենայն հավանականությամբ, 14-րդ դարի է, ոմանք եկել, ուզում են մարմարապատել եւ դեռ ինձ էլ հորդորեցին` կուզեք, ամբողջ ներսը եվրավերանորոգում կանենք, լրիվ կսվաղենք":
Այդ ժամանակ` "Իրավունքի" հրապարակումից հետո, եկեղեցու մկրտարանը մարմարապատելու աշխատանքները "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի Կոտայքի ՊՄՊ աշխատակիցների պահանջով դադարեցվել էին: Ավելին` կատարվածի առիթով ՊՄՊ ծառայությունը զեկուցագիր էր ներկայացրել ՊՈԱԿ, դիմել նաեւ համայնքի ղեկավարին եւ Կոտայքի թեմի առաջնորդին: ՊՄՊ ծառայության պետ Կ. Հակոբյանը հորդորել էր նախնական տեսքի բերել մկրտարանի ծեփապատված հատվածները` միաժամանակ տեղյակ պահելով, որ հետամուտ կլինի խնդրի օրինական լուծմանը, հարկ եղած դեպքում կդիմի նաեւ իրավապահներին:
Սակայն երեկ կրկին խմբագրություն էր եկել ինժեներ-շինարար Վանիկ Գեվորգյանը, ով տեղեկացրեց. "Ճիշտ է` "Իրավունքի" հրապարակումից հետո որոշ ժամանակով դադարեցվեցին մկրտարանը մարմարապատելու աշխատանքները, բայց, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է ծածուկ անել իրենց "սեւ" գործը":
Ի դեպ, Վ. Գեւորգյանը նաեւ պատմեց, որ Սուրբ Կարապետ եկեղեցին այնքան հին է, որ նույնիսկ տարեթիվ չկա. "Նշագրում չկա, թե որ թվի կառուցված է, բայց խորաններում 9-11-րդ դարերի խաչքարեր կան: Դրանից ենք ենթադրում, որ եկեղեցին այդ կարգի հնություն ունի: Եկեղեցու վերանորոգման մտահղացումն այն ժամանակ առաջացավ, երբ իմացանք, որ այն 1831 թվականին վերակառուցել է մեր նախապապը` Մելիք Շեկոն, ով Պարսկաստանի Խոյ քաղաքից գաղթել է այստեղ եւ հիմնադրել Ռնդամալ գյուղը, որը հետագայում կոչվել է Մելքի գյուղ` հենց ի պատիվ Մելիք Շեկոյի: Երբ իմացանք մեր նախապապի պատմությունը, եղբորս ու եղբորս տղայի միջոցով որոշեցինք այն նորից վերակառուցել: Եվ 2003 թվականից սկսեցինք այդ աշխատանքները, որոնք վերջացրինք 2008 թվականին, կատարեցինք օծումը, եւ այդ օրվանից եկեղեցին գործում է":
"Իրավունքն" այս թեմայի շուրջ կսկսի իր հետաքննությունն ու կփորձի պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից` բացահայտելով, թե ո՞վ է կանգնած հերթական վանդալիզմի թիկունքում:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ