Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

"ԹԱՌԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՉԷ"

Արխիվ 12-16

"ԹԱՌԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՉԷ"

Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մեր հարեւան Ադրբեջանը փորձել է հայկական ազգային նվագարանները վերագրել իրեն եւ տարածել ստահոդ լուրեր, թե այս կամ այն նվագարանն ունի ադրբեջանական ծագում: Ինչպես ասում են` ստի ոտքը կարճ է լինում` մեկ-երկու փորձից հետո մեր հարեւանն իր փորձերով հանդերձ կա՛մ հանդարտվում է, կա՛մ արդյունքներ չի գրանցում:
Այս հարցի շուրջ "Իրավունքը" զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ. "Վերջերս Ադրբեջանը թառը ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ` այն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ցանկում ներառելու համար: Հայտում նրանք գրել էին ադրբեջանական թառ, սակայն թառը ադրբեջանական չէ: Այն մի գործիք է, որի տարածման շրջանակը բավականին մեծ է: Այն ոչ հայկական է, ոչ ադրբեջանական, ոչ պարսկական: Խոսել կոնկրետ այդ գործիքի ծագումնաբանական խնդիրների մասին` գիտնականների գործն է: Ներկա դրությամբ այդ նվագարանը կիրառում են   արեւելյան գրեթե բոլոր ժողովուրդները եւ հենց նրանք էլ բողոքեցին, թե թառը միայն ադրբեջանցիներինը չէ: Հայտը բաց է եւ ցանկացած պետություն կարող է միանալ այդ հայտին` ներկայացնելով իր տարածքում թառի հետ կապված մշակութային դրսեւորումները եւ առանձնահատկությունները: Մենք էլ մեր հայտը կներկայացնենք, կպատրաստվենք եւ կմիանանք այդ հայտին: Նույնիսկ հնարավոր է, որ համագործակցենք այն պետությունների հետ, որտեղ թառը մշակութային դրսեւորում ունի: Կան մշակութային տարրեր, որոնք վաղուց դուրս են իրենց ստեղծման կամ ծագման տարածքից, դրանք դարձել են ամբողջ աշխարհի սեփականությունը, երգ, երաժշտություն, պար, սրանք ունեն բոլոր ժողովուրդները: Այլ խնդիր է, թե յուրաքանչյուր ժողովուրդ ինչ երգերի տեսականի ունի, ինչ առանձնահատկություններ: Այսինքն` մշակութային երեւույթը նույնն է, բայց դրսեւորման ձեւերը տարբեր: Նվագարանների շատ տեսակներ արդեն այնքան մեծ տարածում ունեն եւ այնքան հիմնավոր են մտել տարբեր ազգերի կենցաղի մեջ, որ այլեւս անհնար է տվյալ ազգին համոզել, որ այն իր ինքնության բաղկացուցիչ չի հանդիսանում":

Հ.Գ. Ազգային նվագարանների պահպանման եւ հանրահռչակման մասին Երանուհի Մարգարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք  "Իրավունքի" առաջիկա տպագիր համարում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ