Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՈՍՊԻ ՏԵՂԱԿԱՆ ՍՈՐՏԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՈՍՊԻ ՏԵՂԱԿԱՆ ՍՈՐՏԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ինչպես հայտնի է, վերջին հինգ տարիների ընթացքում Համաշխարհային բանկը համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի սահմաններում ապահովում է տարբեր գյուղատնտեսական ընկերությունների նորարարական ծրագրերի իրականացումը: 2013 թվականին վերոնշյալ ծրագրի շրջանակներում` նոր տեխնոլոգիաների ներդրման առաջարկով է հանդես եկել եւ հաղթող ճանաչվել Կոտայքի մարզի Սոլակ համայնքի "Սոլակ" ոչ ֆորմալ ֆերմերային ընկերությունը, որը բաղկացած Է հինգ անդամից:
Ֆերմերային խումբը, որպես այդպիսին, ստեղծվել է 2013 թվականի գարնանը եւ միտված է զարգացնել տեղական կարմրահատ ոսպի վերարտադրությունը: Ծրագրի նպատակն է, ինչպես մեզ հետ զրույցում ասաց "Սոլակ" ոչ ֆորմալ ֆերմերային ընկերության ղեկավար ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ. "Ֆերմերային խմբերի կամ անհատ սերմարտադրողների համար ապահովել ապրանքային ոսպի հեշտացված մշակման տեխնոլոգիա, որը մինչ այժմ ՀՀ-ում չի կիրառվել: Հեշտացված տեխնոլոգիան կօգնի ստանալ ցածր ինքնարժեքով բարձրորակ տեղական մանր կարմրահատ ոսպ` սերմի եւ առօրյա սննդակարգում օգտագործելու համար պիտանի":
Անդրադառնալով մինչ այժմ մշակվող ոսպին` պարոն Մարգարյանն ասաց. "Մինչ այժմ ոսպի վերարտադրությամբ զբաղվող ֆերմերը կամ գյուղացին ոսպը պատիճից հանելու համար փռում էր ճանապարհի բանուկ մասերում` մեքենանների անվադողերի տակ, որպեսզի մեքենանները վրայով անցնելուց ակամա մանրացնեն դրանք: Իսկ նոր եւ ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ, որն առաջին անգամ իրականացվել է "Սոլակ" ոչ ֆորմալ ֆերմերային ընկերությունում, ոսպի ցողունները ճանապարհի բանուկ մասերում փռելու փոխարեն, ցողունները ենթարկվում են հարվածային հաստոցի տեխնոլոգիայի մշակման, որի արդյունքում ցողունը մանրացվում է, եւ ունդը դուրս է գալիս պատիճից":
Ըստ ֆերմերային խմբի ղեկավարի. "Նոր տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ ապրանքային ոսպը լինում է առանց օտար խառնուրդների (քարի, հողի եւ ապակու կտորների), շուկայի համար մրցունակ, ցածր ինքնարժեքով, սերմի եւ առօրյա կենցաղում օգտագործելու համար բացարձակ պիտանի: Այս տեխնոլոգիայի կիրառման ադյունքում կարող ենք նվազեցնել ներկրվող ոսպի քանակը, ավելին` ապահովել ոսպի տեղական սորտերի արտահանումը":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ