Ըստ վստահելի աղբյուրի` ամերիկյան սնուցում ունեցող գրանտածիծ ՀԿ-ներին եւ ձեռնասուն լրատվամիջոցներին նոր ֆինանսական հատկացումներ են արվել եւ հանձնարարություն է իջեցվել ուժգնացնել քարոզչությունն ընդդեմ ԵՏՄ-ի, ամեն կերպ վարկաբեկել Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինին, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ներկայացնել որպես անկախության կորուստ եւ գահավիժում դեպի տնտեսական անդունդ:
Միաժամանակ ԱՄՆ դեսպանատունը դժգոհություն է հայտնել, որ վերջերս լրատվական տարածքում պասիվացել է գենդերային քարոզչությունը, եւ սպառնացել, որ եթե այդ կետով թերանան, ապա հնարավոր է ֆինանսավորման իսպառ դադարեցում: