Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

"ՀԱԼԵՊՈՒՄ ԲՈԼՈՐ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է"

Արխիվ 12-16

"ՀԱԼԵՊՈՒՄ ԲՈԼՈՐ
ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ  ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է"

Երեկ Հալեպում տեղի ունեցած հուժկու պայթյունի ալիքները տարածվեցին նաեւ հայկական թաղամասերում: Այստեղ լուրջ վնասներ, բարեբախտաբար, կարծես թե չեղան, սակայն քաղաքի հինգ շենքեր անցել են գետնի տակ: Այս մասին մեզ հետ զրույցում Հալեպի հայկական համայնքի ղեկավար, վերապատվելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆՆ ասաց.
-Փառք Աստծո, որ հալեպահայեր չեն տուժել: Զինյալ խմբավորումների հիմնական թիրախը Հալեպի բերդն էր եւ ոչ թե հայկական թաղամասերը, որոնք հեռու են Հալեպի պատմական բերդից: Մինչ այս պահը, դեռեւս հստակ տեղեկությունն չկա, թե ինչ աստիճանի է վնասվել բերդը:
- Իսկ ընդհանուր առմամբ, ի՞նչ իրավիճակ է այս պահին:
- Եթե իշխանության կողմին ականջալուր լինենք, ապա պետք է ընդհանրապես լավատես լինենք: Ասում ենª զինյալ խմբավորումների հետ որոշ համաձայնությունների արդեն եկել են: Հիմա օրական մեկ-երկու ժամ հոսանք տալիս են, բայց մենք վստահություն չունենք, որ ամեն բան կկարգավորվի` թեկուզ քիչ-քիչ: Սիրիահայերի վիճակը աննկարագրելի վատ է, մարդիկ իրենց նվազագույն կարիքները չեն կարողանում ապահովվել: Սիրիայի այլ նահանգների համեմատ` Հալեպը եւ հալեպահայությունը շատ ավելի վատ վիճակում է:  
- Եվ նորից կա այն հարցը, թե այս ամենի մեջ ո՞րն է Թուրքիայի դերը:
- Թուրքիան շատ վատ դերակատարություն ունի. Հալեպում բոլոր ավերածությունների, կոտորածների գլխավոր պատճառը Թուրքիան է: Որովհետեւ Հալեպը Թուրքիային մոտ քաղաք է, եւ այդ բոլոր զինյալ, վայրագ խմբավորումները Թուրքիայի սահմաններից են ներթափանցում սիրիական տարածք: Սիրիայի դեմ պատերազմի հիմնական, գլխավոր աջակիցը այսօր Թուրքիան է:
- Ի վերջո, այսօր ո՞րն է գրոհայինների հիմնական նպատակը:
- Նպատակներն այլեւս հայտնի չեն: Սկզբում արաբական գարուն ասացին, հետոª Ասադի հրաժարականն էին պահանջում: Հիմա, սակայն, ո՛չ Ասադի մասին խոսող կա, ո՛չ գարունի: Բոլորն ավազակներ ու գողեր են, որոնք թալանում են Հալեպի ժողովրդին եւ դարավոր հարստությունները: Օրը ցերեկով մտնում են տները կոտորում ու թալանում:

ԻԼՈՆԱ  ԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ