Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԱՆԵԼԻ ՊԱՀ Է

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԱՆԵԼԻ ՊԱՀ Է


Դեկտեմբերի 7-ին «Մեցցո» ակումբում տեղի ունեցավ կոմպոզիտոր, երգիչ, ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ մենահամերգը եւ «LIVE-2014» ձայնասկավառակի շնորհանդեսը: Այս համերգով հեղինակը եզրափակեց 2014 թվականի ակումբային մենահամերգները: Մենահամերգն անցավ ջերմ մթնոլորտում, քանի որ Վ. Արծրունին նաեւ հանդիսատեսին դարձրեց իր երգի մասնակիցը: «Իրավունքի» հետ զրույցում երաժիշտը խոսեց համերգի, ծրագրում ներառված երգերի եւ առաջիկա մեծ մենահամերգի մասին:
«ՀԱՄԵՐԳՈՎ ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԲԵՐԵՑԻՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»
-Ընդհանրապես իմ համերգային ծրագրում ներառված են մի քանի երգաշարեր, այսինքն`երգաշար գրված Կոմիտասի բանաստեղծությունների եւ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների հիման վրա եւ երգաշար, որտեղ բառերի հեղինակը ես եմ: Այս համերգում ընդգրկել էի նշած  բոլոր երգաշարերից մի քանի ստեղծագործություններ, նպատակ ունենալով ստեղծագործությունները լիարժեք ներկայացնել կամերային ժանրի շրջանակներում: Քանի որ այս համերգով մենք մեր խոնարհումը բերեցինք 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ուստի ներկայացվեցին այնպիսի ստեղծագործություններ, որոնք համահունջ են մեր պատմությանը, կերպին:
«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՄԵՐԳԻՑ ԱՌԱՋ ՉՀՈՒԶՎԵԼ»
-Արդեն 30 տարի է ես բեմում եմ եւ ամեն ինչ նույնն է`հնարավոր չէ համերգից առաջ չհուզվել: Յուրաքանչյուր հանդիպում հանդիսատեսի հետ մի երանելի պահ է: Ես միշտ հուզվում եմ եւ հասկանում, որ փոխանակ կոփվեմ,  ընդհակառակը`համերգից համերգ ավելի եմ հուզվում: Սա հոգեվիճակի խնդիր է, երբ հասկանում ես, որ ամեն ինչ իր տեղում է: Իմ այս տարվա վերջին համերգը սա է լինելու, որով էլ կավարտվի ակումբային մենահամերգներս: Իսկ հաջորդ տարի լինելու է մեծ համերգների եւ ծրագրերի տարի`ինքս ինձ համար այդպես եմ որոշել:

«2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՈՒՆԵՆԱՄ ՄԵԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ»

-Հաջորդ տարի բացի նրանից, որ իմ ծննդյան 50-ամյակն է նաեւ բեմական գործունեության 30-ամյակն է: Ինձ մոտ պահպանվել է մեկ լուսանկար, որը պատկերում է իմ առաջին  համերգը, որը 30 տարի առաջ տեղի  է ունեցել   Երեւանի բժշկական ինստիտուտում: Սա ես համարում եմ իմ առաջին մենահամերգը, որի ընթացքում առաջին անգամ ներկայացրեցի իմ գրած երգերը: Մինչ այդ, իհարկե ունեցել եմ համերգներ, սակայն բոլորովին այլ ծրագրով: Ինձ համար ելակետային էր այդ համրգը:

Ծննդյանս 50 եւ բեմական գործունեության 30-ամյակները կնշանավորվի իմ մեծ մենահամերգով, որը կունենա հարուստ ծրագիր, որտեղ ընդգրկված  կլինեն պարզ երգեր: Մինչե համերգի վերջ կհնչեն մի շարք ստեղծագործություններ` սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համար: Համերգի ընթացքում ես կաշխատեմ ներկայացնել այն ամենը ինչ ստեղծել եմ իմ ստեղծագործական 30 տարիների ընթացքում: Մենահամերգին կներկայացվի նաեւ իմ կողմից շատ սիրված այն երանելի`սիմֆոռոքային  ժանրը,  որը ներկայացնելու համար առիթներ շատ քիչ են լինում:
Ինչ վերաբերվում է հյուրախաղերին, ապա  արդեն ունեմ առաջարկություն եւ նախնական առաջարկություն, որը դեռեւս քննարկման փուլում է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ