Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

«ԺԱՆՏԱԽՏՈՎ, ՓՏԱԽՏՈՎ ՈՒ ՍՈՎԵՏԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԻՏԻ ԳՆԱ, ՈՒ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԻՏԻ ՓՐԿԻ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ»

Արխիվ 12-16

«ԺԱՆՏԱԽՏՈՎ, ՓՏԱԽՏՈՎ ՈՒ ՍՈՎԵՏԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԻՏԻ ԳՆԱ, ՈՒ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԻՏԻ ՓՐԿԻ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ»


Կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ սկսել է  նոր` «Շունչը»  ֆիլմի նկարահանման ընթացքը: «Իրավունքի» հետ զրույցում կինոռեժիսորը ասաց, որ այն հերթական ռազմահայրենասիրական ֆիլմ է, որը նվիրված է զոհված ազատամարտիկներին. «Սցենարը տեղադրված է «Շունչ»-ի ֆեյսբուքյան էջում, դա նրանց համար է, ովքեր աջակցում են ինձ` ֆիլմը նկարահանելու համար: Գիտեք, որ իմ ֆիլմերի գումարները ժողովուրդն է հավաքում, ես չունեմ պետական աջակցություն, չունեմ որեւէ օլիգարխի աջակցություն: Այն հերթական ռազմահայրենասիրական ֆիլմն է, զոհված ազատամարտիկների ու այս սերնդի մասին է: Այն զոհված հայերի, որոնց շունչը փոխանցվում է իրենց որդիներին ու չի կարող նրանց որդին վատ հայ մեծանալ: Իմ ֆիլմերը նպատակ են հետապնդում սերունդ դաստիարակելու, ես չեմ գնում գիտաֆանտաստիկ կամ սարսափ ֆիլմերի հետեւից, կամ էլ` պարապ-սարապ, հի-հի, հա-հա-ներ չեմ նկարում: Իմ ֆիլմերն ուղղված են սերունդ դաստիարակելուն, որովհետեւ գտնում եմ, որ այդ դաստիարակվող սերունդն է այս երկրի փրկությունը: Ժանտախտով, փտախտով ու սովետախտով հիվանդ սերունդը պիտի գնա, ու նոր սերունդը պիտի փրկի այս երկիրը: Կոռուպցիան մեր արյան մեջ է, դրա համար մեր սերունդը պիտի գնա, իսկ նոր սերնդին պետք է ճիշտ դաստիարակել: Իսկ այսօրվա այդ լկտիություններով, լպիրշություններով ու  գոմիկություններով, չգիտեմ ինչ գենդերա-մենդերա օրենքներով, այս սերնդին փորձում են փչացնել, որովհետեւ գիտեն, որ նրանք են փրկելու այս երկիրը: Իսկ դրսի բոլոր ուժերը ուզում են այդ գենդերաստանով փչացնել այս սերունդը, ես էլ ուզում եմ` ճիշտ սերունդ մեծանա, որ այս երկիրը պահի: Իմ բոլոր ֆիլմերում այդ  թեման է, այլ թեմա չեք տեսնի` «Բոյկոտը», «Կինը», «Անպետքը»` բոլորը հայապահպանման, ազգային շահեր հետապնդող ֆիլմեր են»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ