Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

5 - 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Արխիվ 12-16

5 - 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ



ԽՈՅ-
Այս շաբաթ դուք կզգաք հանգամանքների եւ կոնկրետ մարդկանց դիմադրությունը, որը ձեզ ուժասպառ կանի: Շրջապատին դուք կթվաք հոգնած եւ դանդաղաշարժ մարդ, բայց իրականում կատարում եք չերեւացող, օգտակար աշխատանք: Չորեքշաբթի օրը ձեր աշխատունակությունն ամբողովին կախված կլինի ձեր ներքին վիճակից: Այդ օրը ձեր տրամադրությունը նորմալ կլինի, առողջ կլինեք հոգով եւ մարմնով:

ՑՈՒԼ- Վերջին ժամանակներս շատերի անձնական կյանքը եւ փոխհարաբերությունները դարձել են այն գլխավոր գործոնը, որը վկայում է լիարժեք կյանքի մասին: Դրա հետ բարելավվում է կապված մասնագիտական գործունեությունը, փոխվում է նաեւ նրա որակը: Արդեն երեքշաբթի պարզ կլինի, թե ինչ նոր կենսական շահեր եւ նպատակներ կընտրեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին կամ հովանավորեք որեւէ մեկին, կամ ձեզ համար գտեք հովանավոր: Կարիերայի բնագավառում ամեն ինչ կայուն, բայց եւ ձանձրալի, ուստի երեքշաբթի եւ չորեքշաբթի վերլուծեք օրվա իրադարձությունները, որոշեք, թե որ կողմից է փչում քամին: Այնքան էլ հավաստի չեն լինի ստացված տեղեկությունները: Պահպանեք առողջությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ- Բոլոր աշխատողների մոտ կավելանա ծանրաբեռնվածությունը, որը կազդի աշխատանքի որակի վրա: Դուք կանգնած եք մասնագիտական որակավորման ճանապարհին, որի վերջում կստանաք պաշտոնի բարձրացում: Աշխատանքն ավելի շատ է կապված արտերկրի, իրավաբանական ծառայությունների եւ գովազդի հետ: Երեքշաբթի իրադրությունը կփոխվի, բայց մանրուք թվացող երեւույթները, ի վերջո, կդառնան շատ կարեւոր:   

ԱՌՅՈՒԾ- Ամեն ինչ խոսում է այն մասին, որ կլինեն դրական փոփոխություններ: Ավելի հաջող եւ կարեւոր որոշումների կայացման օրեր են հինգշաբթին եւ ուրբաթը: Եթե կազմակերպված եք եւ վճռական, ամեն ինչ լավ կընթանա: Կարեւորագույն պայմանագրեր կնքելու ժամանակ ուշադիր եղեք նույնիսկ մանրուքներ նկատմամբ, որպեսզի ինչ-որ բան բաց չթողնեք:    

ԿՈՒՅՍ- Պահպանեք առողջությունը, քանի որ այս շաբաթ ձեր օրգանիզմը չափազանց զգայուն կլինի: Կիրակի օրը վատ ինքնզգացողություն կունենաք, եւ չի բացառվում վիճաբանությունը հարեւանների կամ հարազատներից մեկի հետ: Պահպանեք ձեր նյարդերը, ինչպես հարկն է լիցքաթափվեք մենակության մեջ կամ շատ մտերիմ մարդու հետ:   

ԿՇԵՌՔ- Ավելի շատ կբերի նրանց բախտը, ովքեր ցանկանում են ավտոմեքենա ձեռք բերել, բայց իրենց ավելի լավ կզգան նրանք, ովքեր սիրային հանդիպում կունենան: Դուք կփորձեք ազատվել պարտավորությունների կապանքներից, որը ձեզ օգուտ կբերի: Խուսափեք կասկածելի ֆինանսական նախագծերից, խոշոր գնումներից:               

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ ի հայտ կգա եկամուտի կամ ծախսի նոր աղբյուր, որը կապված է ձեր զվարճանքի հետ: Ուշադիր եղեք երեքշաբթի օրը կատարվող իրադարձությունների նկատմամբ. դրանք կպարզեն իրադրությունը, եւ իսկապես մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում շատերը կբարելավեն իրենց կենսամակարդակը: Մինչեւ եկող տարի դուք կարող եք հարստանալ, եթե շատ ջանքեր թափեք: Իսկ աստղերը ձեզ կօգնեն:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Այս շաբաթ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնություններից, ընդունակություններից եւ բնավորությունից: Ձգտեք մեծ բարձունքների, բայց հաշվի առեք ձեր ուժերը: Երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի ստիպված կլինեք զբաղվել ընտանեկան հարցերով: Բոլոր իրադարձությունների մասին լավ մտածեք եւ միայն դրանից հետո ձեռնարկեք կոնկրետ քայլեր:           

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Աշխատեք երբեմն միայնակ լինել, քննարկել իրադարձությունները եւ հիշել անցյալը: Հաջողություններ կարող են ունենալ ֆինանսների հետ առնչվող մարդիկ: Ղեկավարի բնական որակները ուժեղանում են, որը դրական կանդրադառնա նրա կարիերայի վրա 2009-ին: Այս շաբաթ բարդ կլինի պահպանել հավասարակշռությունը, ինչպես նաեւ լավ հարաբերությունները կոլեկտիվում:

ՋՐՀՈՍ- Այժմ դուք ավելի շատ թիմային խաղացող եք, քան նախկինում էիք, եւ այդպես կլինի մինչեւ եկող տարվա ավարտը: Դուք այս շաբաթ կդիմեք համարձակ քայլերի, կխուսափեք առօրյա ձանձրալի աշխատանքից: Պատրաստ եղեք ընդլայնել ձեր գործունեության դաշտը, եղեք ավելի ակտիվ, եւ ձեր առջեւ կբացվեն նոր հեռանկարներ: Դա կզգաք արդեն երկուշաբթի:

ՁԿՆԵՐ- Ձեր առջեւ դրեք ամենաանհաղթահարելի բարձունքները նվաճելու նպատակ: Դուք կարող եք հաջողություն ակնկալել գործունեության այն բնագավառներում, որտեղ կարող եք նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը, լինել առաջնորդ եւ միաժամանակ ստեղծագործող անձնավորություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ