Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

"ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՈՒՐՋ"

Արխիվ 12-16

"ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՈՒՐՋ"

Վերջին շրջանում այդքան արդիական դարձած ակումբները նաեւ լուրջ մշակութային ծրագրերի, ստեղծագործողների համար են հիմնական հանգրվան դարձել: Երգիչ, կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ Կամերային երաժշտության տանը վերջերս կայացած իր "Կոմիտաս. վերապրում" համերգից առաջ ավելի քան 10 տարի համերգային ելույթով չէր ներկայացել:
"Համերգասրահները, համերգային դահլիճները բազում խնդիրներ են ի հայտ բերում, դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ այն երաժիշտներին, որոնց սովոր ենք տեսնել համերգային բեմերում, արդեն որերոդ տարին է` իրենց գործունեությունը տեղափոխել են ակումբային ոլորտ: Ճիշտ է, ակումբային մշակույթը Երեւանում վերջին տարիներին է զարգացել, բայց հասցրել է անփոխարինելի դառնալ. այն կենդանի ու առողջ օրգանիզմ է, բավական է ներկայացնես ծրագիրդ, եւ գործն արագ առաջ է գնում, աշխատանքն այստեղ շատ արդյունավետ է: Եվ հետո, ակումբն իր յուրահատուկ քաղցրությունն ունի նաեւ անմիջական շփման տեսանկյունից. հաճախ քեզ ու հանդիսատեսին մի քանի մետր է միայն բաժանում, նրա շունչն անգամ զգում ես, այստեղ որոշակի ադրենալին, հետաքրքրություն կա,- "Իրավունքի" հետ զրույցում ասաց Վահան Արծրունին ու թվելով ակումբներում հանդես գալու դրական կողմերը: - Ակումբային համերգներով նաեւ աշխատանքդ է հղկվում. հանդիսատեսի հետ այդքան անմիջականությունից շուտ ես զգում, թե ինչ տարր է պետք զարգացնել, ինչ փոփոխություններ անել: Ես եթե ամփոփեմ իմ երկամյա ակումբային փուլը, ապա կարձանագրեմ, որ մոտ 60 համերգով ներկայացել եմ ու կարծես այս առումով հագեցել եմ":
Ակումբային համերգների առավելությունների մասին խոսելիս Արծրունին նշեց նաեւ, որ այսօր իրական երաժշտական կյանքն ընթանում է ակումբային մակարդակի վրա, եւ որ բոլոր խմորումները, նորությունները, եռուզեռը հիմնականում ակումբային հարթության վրա են ծավալվում:
Իսկ 2015 թվականի իր ծրագրերին անդրադառնալով նշեց. "Հաջորդ տարի, ինչպես բոլոր ստեղծագործողները, այնպես էլ ես իմ գործունեությունը ծավալելու եմ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շուրջ. կներկայացնեմ 2 մեծ նախագիծ` կամերային երաժշտության ոլորտում, ունեմ հրավեր` այս թեմատիկայով ներկայանալու Սանկտ Պետերբուրգում":

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ