Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչեւ հունվարի 15-ը 24 ամսով կբաժանորդագրվեն Orange Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 4000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին եւ Orange Ինտերնետ 5000 կամ բարձր սակագնային պլաններից մեկին, Alcatel Pixi 2 սմարթֆոնը եւ Alcatel Pixi 7 3G պլանշետը կստանան յուրաքանչյուրն ընդամենը 1 դրամով:
"5 տարի շարունակ Ամանորի նախօրեին Orange-ը բաժանորդներին ներկայանում է նոր անակնկալներով: Այս տարի բացառություն չէ, եւ մենք այսօր ուրախությամբ շնորհավորում ենք բոլորին` գալիք տոների կապակցությամբ եւ ներկայացնում մի շարք լավ նորություններ: Այն բաժանորդները, ովքեր Orange-ի ամսական բաժանորդագրություններին եւ ինտերնետ ծառայություններին կմիանան մինչեւ հունվարի 15-ը, բացառիկ հնարավորություն կունենան նոր Alcatel սմարթֆոն եւ պլանշետ ձեռք բերել` յուրաքանչյուրի համար վճարելով ընդամենը 1 դրամ",- ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Ի դեպ, ամսական բաժանորդագրությանը եւ Orange Ինտերնետին միաժամանակ միանալու դեպքում բաժանորդները կարող են ստանալ զեղչ` իրենց "Orange 2-ը 1-ում" ընդհանուր հաշվից կամ հնարավորություն` օգտագործել Orange Ինտերնետի գերարագ ծավալը նաեւ սմարթֆոնից:
"Orange-ի կանխավճարային ծառայությունը կամ Արծիվ ամսական բաժանորդագրությունը նախընտրող բաժանորդների համար ունենք անակնկալ եւս: Այն բաժանորդները, ովքեր նշված ծառայություններից որեւէ մեկը կակտիվացնեն մինչեւ հունվարի 15-ը, կստանան 1ԳԲ բջջային ինտերնետի ծավալ` 6 ամիս օգտագործելու համար: Բացի այդ, լավ նորություններ ունենք նաեւ ինտերնետ բաժանորդների համար: Մինչեւ հունվարի 15-ը բաժանորդները կարող են 12 ամսով բաժանորդագրվել Ինտերնետ Հիմա 5000 սակագնային պլանին եւ ընդմիշտ ստանալ ամսական 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ավելին` այն բաժանորդները, ովքեր կմիանան Ինտերնետ Միասին ծառայությանը, երկրորդ SIM քարտի համար ինտերնետ մոդեմը կստանան ընդամենը 1 դրամով",- հավելեց Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:
Տոներին ընդառաջ Orange-ն առավել հարմար ռոումինգի պայմաններ է առաջարկում նաեւ այն բաժանորդներին, ովքեր ամանորյա տոները նախատեսում են անցկացնել արտերկում: Դեկտեմբերի 5-ից հունվարի 15-ը Եգիպտոս, Հորդանան, ԱՄԷ, Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա եւ Շվեյցարիա այցելող բոլոր Orange բաժանորդները ռոումինգ ծառայություններից կօգտվեն ավելի մատչելի սակագներով` վճարելով ընդամենը 55 դրամ բոլոր մուտքային զանգերի եւ ելքային SMS-ների համար: Հիշեցնենք, որ Ռուսաստանում մուտքային բոլոր զանգերն ու բջջային ինտերնետն Orange-ի բաժանորդներին հասանելի են լավագույն` 29 դրամ սակագնով:
Orange-ի ամանորյա բոլոր առաջարկների մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/promos/ կայքում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ