Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

"Որձ կովերի" մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ մի զարմանալի գրառում է թողել "Ֆեյսբուքում"` փորձելով պատասխանել ՀՅԴ-ի մեղադրանքներին, որ դեռ այն ժամանակ էր համապատասխան պայմանագիր կնքվել. "Որոշ պատգամավորներ որոշ լրատվամիջոցների հարցազրույցներ են տալիս եւ ասում, թե իբր այսօրվա ԵՏՄ պայմանագրի հիմքը դրվել է 1994-ին: Այդ ժամանակ նույնպես, նշում են նրանք, նմանատիպ շատ "խիստ" պայմանագիր է ստորագրվել: Կատարյալ զառանցանք է սա: Այն ժամանակվա պայմանագիրը շրջանակային էր, ընդհանուր: Այն չէր ենթադրում անկախության ու ինքնիշխանության տարրերի զիջում: Նախատեսվում էր տնտեսական կյանքի բոլոր ուղղություններով մշակել կոնկրետ, խորը պայմանագրեր": Սակայն ամենահետաքրքիրը շարունակությունն է. "Հիմա, էս ի՞նչ ստից աղմուկ եք ուզում բարձրացնել: Կամ չեք հասկացել 1994-ի պայմանագիրը, կամ էլ 100-ամյա կուսակցությունը քվեարկելով ԵՏՄ-ին կողմ եւ խլելով ՀՀ անկախության մի մասը` փորձում է ինչ-որ 1994-ի պայմանագիր հիշելով ինքնարդարացում գտնել: Իսկ ընդհանրապես հանուն պետության անվտանգության այդ նույն պետության ինքնիշխանությունը չեն ամորձահատում": Զարմանալի է, եթե Բագրատյանն այդքան դեմ էր ԵՏՄ-ին ու պայմանագիրը համարում է "ինքնիշխանությունն ամորձատող", ապա ինչո՞ւ է աքլորանում "Ֆեյսբուքում", փոխանակ գնար ԱԺ, կանգներ 7 դեմ քվեարկողների կողքը ու դառնար 8-րդը: Թե՞ նա զարմանալիորեն յուրահատուկ "շուստրիություն" է անում, որ ե՛ւ պայքարող երեւա, ե՛ւ դեմ քվեարկելու հնարավոր հետեւանքներից իրեն ապահովագրի: Լավ, ինչքան կարելի է այդպիսի կրկնակի չափանիշներով առաջնորդվել:
Քանի որ խոսք գնաց "Ֆեյսբուքի" մասին, չենք կարող չանդրադառնալ պատմաբան ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառմանը, ուր նա խոսում է մի խայտառակ երեւույթի մասին. "Այսօր պատահական ձեռքս ընկավ "Հայաստանի պետության եւ իրավունքի պատմություն" բուհական ձեռնարկը: Թերթեցի եւ ... ինձ համար հայտնաբերեցի, որ տհասությունն ու անպատասխանատվությունը ամենուր է... Մասնավորապես, գրքում գրված է, թե Հայաստանում տարածված էր բազմայրությունը, այսինքն` հարազատ եղբայրները եւ մոտ ազգականները կենակցել են միեւնույն կնոջ հետ: Ամուսնուց բացի, տան հարսի հետ կենակցել է նաեւ սկեսրայրը կամ ավագագույն մեկ այլ ազգական... Հայրը իրավունք ունի սեռական հարաբերություն ունենալ հարազատ որդու կնոջ հետ: Գրիգոր Լուսավորիչը ծնվել է քրմի ընտանիքում... Սա` երկու պատահական էջ թերթելուց հետո... Եվ այս տգիտության ու ստահակության հեղինակը պատկերացնո՞ւմ եք ով է... Ոմն արդարադատության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու, մի շարք բուհերի դասախոս Արա Ասլանյան... Ի դեպ, գիրքը համարվում է բուհական ձեռնարկ, բայց երաշխավորված չէ որեւէ գիտական հաստատության կողմից...": Պատմաբանը նշում է, որ մի քանի պատմաբաններով գիրքն ամբողջովին կվերլուծեն ու հանդես կգան հայտարարությամբ: Բայց զարմանալին այստեղ հետեւյալն է` այդ որտեղի՞ց ծլեցին բազում` հայկական ազգանուն ունեցող պատմաբաններ, ովքեր հետեւողականորեն փորձում են ձեւավորել մեր նախնիների հրեշավոր կերպարը: Կամ դրանք չհայ են, կա՛մ Արեւմուտքից ստացած գիտական գրանտների դիմաց կատարում են ամենազազրելի պատվերները, որը ոչ պակաս չհայություն է: Մեկը մեզ վերագրում է ծիսական մարդակերություն, էս մյուսը` ինցեստի սովորություններ... Լավ, մինչեւ երբ կարելի է հանդուրժել այդպիսի "պատմաբանների" գործունեությունը մեր երկրում, ու ընդհանրապես այն փաստը, որ մեր կողքին են քայլում:
Ի դեպ, 1918-ի այս օրը` դեկտեմբերի 5-ին սկսվեց կարճատեւ հայ-վրացական պատերազմը Լոռիի համար: Արդյունքում ԴՐՈՅԻ գլխավորած հայկական բանակը վրացական բանակի հերն անիծեց եւ պատրաստվում էր մտնել Թիֆլիս, սակայն միջամտեցին անգլիացիները: Դե ինչ, բրիտանացիները զարմանալաիորեն միշտ էլ մեզ խանգարել են` նրանց հետախույզ Լոուրենս Արաբիացին արդարացնում էր Ցեղասպանությունը, խանգարեցին վրացիներին դաս տալ, ինչի պատճառով այսօր էլ մեր հարեւանի լեզուն չափազանց երկար է, իսկ 1991-ին եղան միակ երկիրը, որ ՀՀ անկախությունը ճանաչելիս` հատուկ վերապահում ամրագրեց, որ նկատի ունի տարածքն առանց Արցախի: Դե ինչ, մնում է ափսոսալ, որ շոտլանդացիները, այնուամենայնիվ, չանջատվեցին Մեծ Բրիտանիայից, քանզի ամենուրեք սրանց հասնում է, որ քիթը տրորվի:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ