ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՏԱՆՋՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏԻՆՈՎ ՀԱԹԱԹԱ ՏՎԵՑ
Արխիվ 12-16"Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ խորհրդարանում մինչ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկությունը, հիշեցրեց հետեւյալը. "Մեզ հետեւում է ողջ հայությունը, արտասահմանից էլ են մեզ հետեւում, ինչպես նաեւ արցախահայությունը: Հետեւում են հատկապես այն պատգամավորներին, որոնք գործարար են: Այս քվեարկությունը նշանակություն կունենա նրանց համար, քանի որ ճանապարհները կփակվեն դեպի Եվրոպա": Տիկին Փոստանջյանը հայ օլիգարխներին հիշեցրեց նաեւ ՌԴ-ի նախագահ "բոբո" Վլադիմիր Պուտինի մասին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց խոսափողը եւ հայտարարեց քվեարկություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ