Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ 25 ԱՄՅԱԿԸ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ

ՈՐՈՇՄԱՆ 25 ԱՄՅԱԿԸ

 

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ գիտաժողով, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Գիտաժողովը նախաձեռնել էր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հանդես եկավ բացման խոսքով: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատնության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Խաչատրյանը, ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆեսոր, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ Ալեքսանդր  Մանասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, բ. գ. թ. Հայկ Բաբուխանյանը: Քննարկումներին իրենց ելույթներով մասնակցեցին Ադրեբեջանահայերի ասամբելայի միության նախագահ Գրիգորի Այվազյանը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Գիտաժողովին ներկա էին Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ՕԵԿ կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացակյանը, ՍԴ դատավոր Կիմ Բալայանը, ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանը, լեզվի տեսչության պետ բ. գ. դ. Սերգո Երիցյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, ՀԿ անդամներ: Գիտաժողովը ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, որտեղ կոչ արվեց դեկտեմբերի մեկը ազգային միասնության տոն: Գիտաժողովի ժամանակ ցուցադրվեց «Կամավորը» վավերագրական ֆիլմը Արցախյան պատերազմի մասին, իսկ վերջում իր երգարվեստով հանդես եկավ ՀՀ վաստակավոր երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), եւ Սասուն պարային համույթը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ