Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

"ՁԵՐ ԱՄԵՆ ԽՈՍՔԸ, ՀԱՅԱՑՔԸ, ԺՊԻՏՆ ԻՆՁ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ԴԱՐՁՆՈՒՄ"

Արխիվ 12-16

"ՁԵՐ ԱՄԵՆ ԽՈՍՔԸ, ՀԱՅԱՑՔԸ,
ԺՊԻՏՆ ԻՆՁ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ԴԱՐՁՆՈՒՄ"


Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ նշեց իր 75-ամյակը: Կոմպոզիտորն իր հոբելյանը նշեց յուրօրինակ ձեւով` մենահամերգով, եւ նվերներ ստանալու փոխարեն, անձամբ նվեր մատուցեց հանդիսատեսին` կատարելով հեղինակային սիրված երգեր: Կոմպոզիտորի մենահամերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի ճանաչված գործիչներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:


"Շնորհակալ եմ նախագահին, նախարարին եւ իմ սիրելի հանդիսատեսին` իմ  75-ամյա "տխուր" իրողության, բայց 38-ամյակը տոնելու ուրախալի փաստին ներկա գտնվելու համար: Ձեր ամեն խոսքը, հայացքը, ժպիտն ինձ երիտասարդ է դարձնում, ես երջանիկ եմ... Իմ աշխատանքն ինձ համար չէ, որովհետեւ երաժշտությունն ինձ համար մեկ ուրիշ մարդու հիացումն արտահայտելու միջոց է: Երգերով իմ հիացումն եմ ուզում արտահայտել, եւ համարեք, որ իմ այս երեկոյի երգ-երաժշտությամբ խորին շնորհակալությունս եմ հայտնում ամենքիդ, այսչափ ջերմություն չէի սպասում...",- երեկոյի ընթացքում նշեց Ռ. Ամիրխանյանը:
Ողջ երեկոն լցված էր ամիրխանյանական գեղեցիկ հնչյուններով, որին իրենց մասնակցությունն էին բերել Գյումրու "Տիրամայր" եւ Հայաստանի կամերային երգչախմբերը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Ռոբերտ Ամիրխանյանը հանդիսատեսին նախ տարավ դեպի մանկություն` երեխաների կատարմամբ ներկայացրեց սիրված ստեղծագործություններ, այնուհետեւ` համերգի երկրորդ մասում առաջին անգամ հայ հանդիսատեսի դատին հանձնեց "Պոետի կյանքը" կանտատը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. "Տեսնելով հանդիսատեսի բուռն արձագանքը` ուզում եմ ասել, որ պատրաստվում եմ այն ուղարկել Թուրքիայի նախագահին: Ի՞նչ կասեք, պարոն նախագահ, ուղարկե՞մ կանտատը նրան",- դիմելով ՀՀ նախագահին` հարցրեց կոմպոզիտորը եւ ստանալով հանդիսատեսի բուռն արձագանքն ու բարձր ծափահարությունները` ավելացրեց. "Ուրեմն իմ աշխատանքն ընդունվեց, տեսնում եմ, որ բոլորն էլ համաձայն են":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ