Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԵՎՍ ՄԵԿ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՎՍ ՄԵԿ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՊՐՈՑՈՒՄ


Երեկ  դանակահարված վիճակում Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցի 12-րդ դասարանցի Տիգրան Գեւորգյանը: 17-ամյա աշակերտը վնասվածքը ստացել է դպրոցի բակում` ձախ կրծքավանդակի մասում: Թե ինչն է եղել 17-ամյա պատանուն դանակահարելու պատճառը, պարզում են Ոստիկանության Լոռու մարզային Բազումի բաժնի եւ Լոռու մարզի քննչական վարչության քննիչները: Իսկ մինչ այդ, մենք փորձեցինք կապվել դպրոցի տնօրեն տիկին Հովսեփյանի հետ եւ քիչ թե շատ մանրամասներ պարզել կատարվածի վերաբերյալ: Տնօրենը մեզ հետ խոսելու ընթացքում գտնվում էր հիվանդանոցում եւ բավական հուզված անընդհատ կրկնում էր. "Մենակ թե, Տիգրանը փրկվի": Իսկ կատարվածի մասին նա պատմեց.
-Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո` դասամիջոցին: Դեպքի պատճառը դրսից եկած անծանոթ տղաների մի մեծ խումբն էր. ըստ ականատեսների` բավական տարիքով տղաներ էին: Տիգրանը շատ խելոք, լավ երեխա է:
- Ճանաչո՞ւմ եք, գիտե՞ք` ովքեր էին դրսից եկածները:
- Որ ճանաչեի, վաղուց էի դրանց դատաստանը տեսել իմ ձեռքերով. դրսից էին եկել, չգիտեմ ինչի համար: Այժմ դրանով զբաղվում է ոստիկանությունը, ԱԱԾ-ն, սակայն որեւէ մեկը դեռեւս հստակ ոչինչ չի կարող ասել: Էդ էրեխու կյանքը հիմա մազից է կախված, բերանս չի բացվում,  որ խոսեմ: Ես միայն մի բան կարող եմ ասել, էդ էրեխեն շատ նորմալ, հրաշալի անշառ աշակերտ էր: Դրսից եկել էին դասընկերներին ծեծելու, նա էլ ուզել է պաշտպանել: Իր հետ որեւէ կապ չունի, իր անունը ոչ մի տեղ չի շահարկվում:
- Այսինքն` դասընկերների՞ն էր պաշտպանում:
- Սկսվել է կռիվ, որը տեւել է բառացիորեն երկու րոպե: Այդ ընթացքում դանակահարել են, ապա գետի վրայի կամուրջով փախել: Կանգնած են եղել ուսմասվարը, ուսուցիչները, ովքեր կռվողներին փորձել են բաժանել: Հենց այդ ընթացքում ետեւից էդ էրեխուն դանակահարել են:
- Միայն Տիգրա՞նն է վնասվածք ստացել:
- Իհարկե ոչ, մյուսներին էլ ծեծել-ջարդել են. էն մեկի բերանն  է ուռած, մյուսի մեջքն է վնասվել: Նրանք դեռեւս ոստիկանությունում են, մյուսների վնասվելու մասին շատ մանրամասներ չգիտեմ: Ուշքս միտքս հիմա Տիգրանն է, մենակ թե, փրկվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ