Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Հույսը վերջինն է մեռնում, եւ դա մեկ անգամ եւս հաստատեց ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով զարմանալիորեն դեռ չի կտրել իր հույսը "եռյակից". "Ցանկանում ենք սահմանադրական հեղափոխություն` առանց արյան եւ ցնցումների: Չունենք արյան շռայլություն, որ տանք հայրենիքի ներսում: Քաղաքացին պահանջում է փոփոխություն եւ պատրաստ է դիմակայության: Հոկտեմբերի 24-ից հետո այդ դեմ դիմացը չի կայացել: Ժողովուրդը եկավ, միացյալ հրապարակի սկիզբը դրվեց, բայց այն չունեցավ շարունակություն... Ես հրավիրում եմ համաքաղաքացիներին հանդիպման, որ քննարկենք հարցերը:  Հույս ունենք, որ քաղաքական ու քաղաքացիական զանգվածներ կլինեն: Մենք փող չունենք, որ ավտոբուսներով մարդկանց բերենք": Այ, այդ մեկը չեղավ` մի կողմից` Րաֆֆին ավտոբուսները հիշատակելով մի մեծ գլաքար է գլորում ԲՀԿ-ի բոստանը, մյուս կողմից` զարմանալիորեն ակնկալում "քաղաքական եւ քաղաքացիական զանգվածներ": Ախր, որտեղից լինեն այդ զանգվածները, եթե Րաֆֆին խոստովանում է, որ "փարա" չունի, բայց միաժամանակ այդպես նեղացկոտ կշտամբում "փարա" ունեցողներին:
Իսկ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, ի տարբերություն Րաֆֆիի, ընկնում է ուրիշ ծայրահեղության մեջ եւ բացարձակացնում "փարայի" դերը քաղաքական կյանքում. "Հայաստանի բոլոր կուսակցությունները գտնվում են նույն դաշտում: Կուսակցությունների փոփոխությունը չի բերելու կյանքի փոփոխության, նրանք բոլորը սպասարկում են մի աստծո` փողին": Անշուշտ, ե՛ւ "եռյակը", ե՛ւ բազում գրանտածիծ ՀԿ-ները այդպիսի եզրակացության համար առատ նյութ են տալիս, բայց զարմանալի է, ինչպես է պարոն Մանուչարյանը մոռացել 1988-ը, երբ փողի հարց ընդհանրապես չկար, սակայն կար կոնկրետ հայոց հողակտորի ազգային ազատագրման վեհ գաղափար, որի հետեւից այնպիսի զանգվածներ գնացին, որ ոչ մի օլիգարխ այսօր իր փողով ապահովել չի կարողանա: Այնպես որ, եթե եղավ պարզ ու հասկանալի գաղափար` գաղափարի հետեւից գնացող զանգված կլինի, եթե, իհարկե, զանգվածին չփորձի գլխավորել իրեն ամբողջովին վարկաբեկած մեկը:
Մեզ բավականին զարմացրին ԱԺ մուտքի մոտ աղմկող փոքրաթիվ ակտիվիստները, ովքեր իրենց ագրեսիվությամբ թերեւս գերազանցած կլինեն հռչակավոր "ՀՀՇ-ի ԲՏՌ-ներին": Այնպես էին պիտակավորում եւ վիրավորում մուտք գործող պատգամավորներին, որ հնագույն Հանրապետականներից մեկը` ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ, վերջը չդիմացավ եւ նրանցից մեկին հայտնեց, որ հաճույքով կապտակեր, քանի որ, երբ ինքը պայքարում էր խորհրդային բռնապետության դեմ, իրենք ընդհանրապես ուր էին: Եվ, իրոք, եթե ներկայիս իշխանությունն այդ աստիճան հանդուրժող չլիներ, կհամարձակվեի՞ն արդյոք այդ ագրեսիվ ջահելները ընդհանրապես մոտ գալ ԱԺ դարպասներին, եւ կհամարձակվեի՞ն արդյոք իրենց այդպես պահել պատգամավորների նկատմամբ: Չնայած իշխանության այդ աստիճանի հանդուրժողականությունը անշուշտ իր տրամաբանությունն ունի. չէ՞ որ ժողովուրդն ասում է, որ հաչան շունը կծան չի լինում:
Եվ վերջապես, մայրաքաղաքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, թեեւ, բավականին զարմանալի է, սակայն կապ ունի ոչ թե ընթացիկ քաղաքականության եւ քաղաքական խաղերի հետ, այլ առնչվում է հավերժությանը: Էրեբունի բժշկական կենտրոնում 52-ամյա կինը բարեհաջող ծնեց իր առաջնեկին, այն էլ ամբողջովին առողջ` երեխայի քաշը 3 կգ է, իսկ հասակը` 50 սմ: Եվ փոխտնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ վկայությամբ` ամեն ինչ այնքան բարեհաջող է, որ 3 օրվա ընթացքում մայրիկն ու փոքրիկը դուրս են գրվելու: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մաղթենք, որ մեր երկրում ծնվեն երեխաներ, այլ ոչ թե քաղաքական ամբիցիաները եւ ճղճիմ նպատակները սպասարկող նորանոր մեկհոգիանոց կուսակցություններ եւ շպիոնօնիկություն անող ազգադավ ՀԿ-ներ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ