Ըստ արեւմտամոլ ակտիվիստներին մոտ կանգնած աղբյուրի` ԱԺ նիստից հետո տեղի է ունեցել քննարկում, թե ինչ անեն, որպեսզի խանգարեն ԵՏՄ համաձայնագրի վավերացմանը: Տեսակետները բաժանվել են երկու ծայրահեղ տարբերակի: Մի մասն ասում է, որ ամեն ինչ անիմաստ է, ու մնում է միայն շարունակել փոքրիկ ցույցերը`
մինչեւ ԱԺ քառօրյայի ավարտը, մյուս մասը կողմնակից է ագրեսիվ ծայրահեղ քայլերի` ԱԺ-ի մոտ գալ հավկիթներով եւ անգամ "Մոլոտովի կոկտեյլներով": Նաեւ կարծիքների փոխանակում է եղել, թե արդյո՞ք քվեարկությանը խանգարելու համար Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Ալիկ Արզումանյանը ներսում ինչ-ինչ ոչ ստանդարտ ծայրահեղ քայլերի կդիմեն, թե` ոչ: