Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ «ՆԵԳՐ ՏՓՈՂ» ՂԵԿԱՎԱՐԸ

Արխիվ 12-16

ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ «ՆԵԳՐ ՏՓՈՂ» ՂԵԿԱՎԱՐԸ

Բազմիցս է «Իրավունքն» անդրադարձել, որ խորհրդարանական նիստերի ամենակարեւոր քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը զբաղված է համացանցով շախմատ գլորելով: Բայց արի ու տես, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ գերազանցեց գործընկերոջը` այժմ ինտերնետային խաղերի սիրահար խմբակցությունը նոր մարտարվեստի է տիրապետում: Երեկ ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովի դահլիճում նստած` խիստ տարօրինակ շարժումներ էր անում ընկեր Ռուստամյանը: «Իրավունքի» տեսախցիկը, ի վերջո, պարզեց, որ վերջինս մատի հուժկու հարվածներով օնլայն գտնվում է մեծ ռինգում ու նոկաուտներ անում խաղի հերոս սեւամորթներին: Այո, ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. «Մինչեւ չի գալիս հաջորդը, չի հիշվում առաջինը»: Գոնե Ա. Վարդանյանը ինտելեկտուալ շախմատ է խաղում, մինչդեռ Ա. Ռուստամյանը խորհրդարանում լիցքաթափվում է` «բաքսյորներին» օնլայն «տփելով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ