Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԹԵՌՆԻԿԻ ԿՅԱՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ. ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Արխիվ 12-16

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԹԵՌՆԻԿԻ

ԿՅԱՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ. ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


Հայտնի է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին միացան ընդամենը երեք պատգամավոր այն դեպքում, երբ ընդդիմությունը պահանջում էր ամբողջական իշխանափոխություն: «Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` այնուամենայնիվ, ինչո՞ւ ամբողջական իշխանափոխություն պահանջող ԲՀԿ-ը չմիացավ Փաշինյանի նախաձեռնությանը:  «Դա չաշխատող տարբերակ էր: Այդ նախաձեռնությունը թիթեռնիկի կյանք կունենար»,- ասաց  պատգամավորը:

- Կարծում եք 44 ստորագրություն չէ՞ր հավաքվի:

- Դա ինչ կապ ունի: Հետո ոչինչ չէր լինի: 88 ձայն էր պետք:

- Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ին եւ ընդդիմությանը  իր նախաձեռնությամբ գաղտնազերծեց:

- Ոչ: Չեմ կարծում: Ժողովուրդը գիտի, թե ով ով է: Մենք ունենք մեր ծրագրերը, ինչու պետք  է ինչ-որ մեկը կողքից մեզ  ինչ-որ բան անի:

- Արարատ Զուրաբյանը վերջերս հայտարարեց եւ կրկնեց  պարբերաբար հնչեցված այն   միտքը, թե «Եռյակի» թիկունքում   նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն  է կանգնած:

-Շատ մարդիկ շատ բան կարող են ասել: Հիմա ուզում եք, որ ով ինչ ասում է, ես մեկնաբանե՞մ: Ես համաձայն չեմ այդ    տեսակետին:

- «Եռյակի» թիկունքում Քոչարյանի ստվերն  են տեսնում…

-Դե թող տեսնեն: Մարդիկ ինչ ուզում են այն են տեսնում: Քոչարյանը «եռյակի» գործընթացների հետ կապ չունի:

- Մասնակցելո՞ւ եք դեկտեմբերի տասի հանրահավաքին:

- Ոչ, քանի որ  գործուղման են լինելու:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ