Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

"ԳԻՏԵՄ, ՀԻՄԱ ԿԱՍԵՆ` ԻԳԻԹՅԱՆԸ ԾԱԽԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԸ"

Արխիվ 12-16

"ԳԻՏԵՄ, ՀԻՄԱ ԿԱՍԵՆ` ԻԳԻԹՅԱՆԸ ԾԱԽԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԸ"

Բոլորը նկատած կլինեն, որ Աբովյան 13 հասցեում գտնվող Գեղագիտության ազգային կենտրոնը արդեն մի քանի շաբաթ է, վերածվել է տոնական իրերի վաճառքի սրահի: Ըստ շրջանառվող լուրերի` գեղագիտության կենտրոնը վաճառվել է, քանի որ խանութի վերածված թանգարանի դռանը փակցված է, որ թանգարանի մուտքը Սայաթ-Նովա փողոցից:
Սակայն երբ "Իրավունքը" դիմեց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻՆ, վերջինս պարզաբանեց այսպես. "Անցյալ տարի էլ ասում էին Իգիթյանը վաճառել է տարածքը, թող գան հարցնեն, ես էլ պայմանագիրը ցույց կտամ: Մեր կերպարվեստի թանգարանը 2 հարկ է, նկուղային հարկում օդափոխություն չկա, իսկ մեր ֆոնդերն այնտեղ են պահվում, որտեղ խոնավ է: Դրա համար մեր ցուցասրահի մի մասը ժամանակավոր վարձակալությամբ ենք տվել ու այդ գումարով պատկերասրահի առաջին` նկուղային հարկը պիտի օդափոխության սարք տեղադրենք: Միակ ելքը դա է, քանի որ թանգարանը գումարի այլ աղբյուր չունի: Երբ իմացա, թե որքան գումար է պետք այդ օդափոխության սարքը տեղադրելու համար, հասկացա, որ մեր բյուջեում այդպիսի գումար չկա: Հիմա այդ օդափոխությունը պիտի անենք այդ վարձակալության գումարներով, հետն էլ ջեռուցման հարց ունենք, դա էլ պիտի լուծենք: Մեր կենտրոնի չորս կորպուսը վերանորոգել ենք այդ վարձակալության գումարներով, բա մեզ որտեղի՞ց այդքան գումար: Գուցե մինչեւ վերջ չէ, բայց  այդ չորս կորպուսը կհասցնեմ այն մակարդակի, որ գոնե գազի վառարան կլինի: Այ, այն ժամանակ մեր կենտրոնի ամենալավ մանկավարժները անվանական արվեստանոցներ կունենան: Գիտեմ, հիմա կասեն` Իգիթյանը ծախել է կենտրոնը, բայց այդ մի խնդիրն էլ կլուծենք: Որ միշտ ասում են, թե մեր պատկերասրահն աշխարհում առաջինն է, աշխարհահռչակ է, բայց 40 տարվա համբավ ունեցող պատկերասրահը մինչեւ հիմա ջեռուցում չունի: Մեր նախկին վարչապետը մտերմիկ զրույցի ժամանակ ինձ մի անգամ ասաց. "Գիտեք, մենք տնտեսապես կամրանանք ու այդ ժամանակ մեր հայացքը կուղղենք դեպի մշակույթ": Ես ասացի, ուրեմն, հեռուստեսությամբ ելույթ ունեցեք, որպես վարչապետ, ու ասեք, որ դուք 20-30 տարով ազգային մշակույթի զարգացման հարցում ընդմիջում եք հայտարարում, աբսուրդ է դա":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ