ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՆՈՐ ԷՐ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16Օրերս ոստիկաններին հաջողվել է կանխել Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ երկու եղբայրների ինքնասպանության փորձը. վերջիններս փորձել են Կիեւյան կամրջից ցած նետվել: Ըստ տարածված լուրերիª եղայրներից մեկը "Մատաղիսի գործով" կեղծ վկայություն էր տվել եւ այլեւս մեղքի բեռը չկարողանալով տանել, ինքնասպան է փորձել լինել: Թե որքանով է տարածված խոսակցությունը համապատասխանում իրականությանըª Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն Հարությունյանը դժվարացավ պատասխանել, քանի որ դեռ չէր հանդիպել եղբայրներին: Սակայն, գյուղապետի խոսքով. "Եղբայրները սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ են, նրանցից մեկը նոր է վերադարձել զինծառայությունից: Նման խոսակցություններին չեմ հավատում, հալալ կաթնակեր տղերք են, իրենց քրտինքով ապրող":
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ