Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԹԻՎ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԵՏ"

Արխիվ 12-16

"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԹԻՎ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԵՏ"


Երեկ Ազգային ժողովում քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ խոսելով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու դրական կողմերի մասին` մեզ հետ զրույցում ասաց.
-Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի համար տնտեսական զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում: ԵՏՄ-ն մեզ հնարավորություն է տալիս` առանց խոչընդոտների արտահանել մեր ապրանքները 170 միլիոնանոց շուկա: Նաեւ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ արդեն բազմաթիվ երկրներ ցանկություն են հայտնել տարբեր եղանակներով համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը եւս Հայաստանի տնտեսությանը զարգացման լայն հնարավորություններ է տալու: Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը միության անդամ երկրներում քաղաքացիների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորություն է ստանում:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից շահում են նաեւ միության անդամ մյուս երկրները: Միության անդամ երկրներից միայն Հայաստանն ունի GSP+ համակարգ, ինչը հնարավորություն է տալիս մեր երկրում արտադրվող ապրանքները դյուրացված տարբերակով արտահանել Եվրոպական միության անդամ երկրներ: Քանի որ մյուս երկրները չունեն այդ համակարգը, նրանց համար Հայաստանը շատ լավ հարթակ է դառնումª իրենց արտադրանքը Եվրոպա հանելու համար:
Սրա հետ մեկտեղ, ԵՏՄ-ին անդամակցությունից պարոն Մինասյանը տեսնում է նաեւ որոշ խնդիրներ.
- Մաքսատուրքերը, որոնք կան Հայաստանում եւ որոնք կան ԵՏՄ-ի անդամ մյուս երկրներում, տարբեր են: Եթե մեր միջին կշռված մաքսատուրքը ներմուծվող ապրանքների համար 2,3 % է, ապա ԵՏՄ-ի համար` 8,9%: Սա նշանակում է` միջին ապրանքները, որոնք մենք պետք է ներմուծենք, եթե որեւէ այլ լրջագույն աշխատանք կատարած չլինեինք, մոտավորապես 5 %-ով կթանկանային: Սակայն  մեզ հաջողվել է ձեռք բերել որոշակի արտոնություններ: 750 անուն ապրանքատեսակների համար միջինը 5 տարիների համար ձեռք ենք բերել Հայաստան ներմուծման արտոնություն` ճիշտ այն մաքսատուրքերով, որոնք այսօր առկա են: Ընդ որումª Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը միակ երկիրն է, որը կարողացել է նման թվով ապրանքատեսակների համար այդպիսի արտոնություններ ստանալ:
Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը եւ դրա հետեւանքով որոշ ապրանքատեսակների թանկացմանը, պարոն Մինասյանը նկատեց.
- Ապրանքների թանկացման առումով կդժվարանամ հստակ բան ասել, որովհետեւ  նոյեմբերի 28-ի տվյալներով` մենք ունենք Վիճվարչության ամփոփ նկարագիրը, որը մեզ ասում է, որ նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ մեր գնաճը կազմել է 3,6 տոկոս, իսկ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ` ընդամենը 1,3 տոկոս:
Ընդհանրապես, փոխարժեքի փոփոխությունը բազմագործոն հանգամանք է, եւ ներկայումս էլ դոլարը առաջանցիկ զարգացում է ապրում բոլոր փոխարժեքների, նաեւ եվրոյի նկատմամբ, եւ դա, բնականաբար, որեւէ կապ չի կարող ունենալ ռուսական գործոնի հետ: Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ մեզ մոտ դրամի կտրուկ արժեզրկումը կապված է բազմաթիվ գործոնների հետ, եւ հիմա քիչ-քիչ, կարծես թե, ամեն ինչ կարգավորվում է:
Անդրադառնալով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի վրա` պատգամավորը հավելեց.
- Այո, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ազդում են հատկապես Հայաստան մուտք գործող տրանսֆերտների վրա: Սակայն կարծում եմ, դրա լավագույն միջոցը ԵՏՄ-ին անդամակցելն է, որովհետեւ այդ պարագայում մենք կունենանք իսկապես ավելի մեծ հնարավորություններ` մեր տնտեսության զարգացման, մեր ապրանքները արտահանելու համար, որը կբերի նրան, որ մեզ մոտ ավելի հեշտ կլինի ստեղծել աշխատատեղեր, եւ այդ աշխատեղերում ձեռք բերվող աշխատավարձով մարդիկ կարողանան իրենց առօրյա հոգսերը հոգալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ