Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆ. «ՎԵՐՋԵՐՍ ՇԱՏ ԾԻԾԱՂԵԼԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՑԻ... ԵՐԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷՐ ԻՆՁ»

Արխիվ 12-16

ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆ. «ՎԵՐՋԵՐՍ ՇԱՏ ԾԻԾԱՂԵԼԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՑԻ...

ԵՐԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷՐ ԻՆՁ»

 

Վերջին շրջանում հաճախ էր խոսվում, թե մեկ ու կես կինոթատրոնն արդեն չի բավականացնում ֆիլմառատ Երեւանին:  «Իրավունքի» հետ զրույցում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ նույնպես փաստեց այն. «Հուսով եմ, որ կինոթատրոնների քանակը կավելանա, բայց դա չէ կարեւորը: Ցավոք սրտի, մի պահ կար, որ կորցրել էինք կինո գնալու մշակույթը, այ, հիմա վերադառնում է այդ մշակույթը` մեծ էկրանին կինո նայելու ցանկությունը: Երբ այդ ամենը նորմալ հունի գա, արդեն կինոթատրոններն էլ կաշխատեն: Ի վերջո, մենք բոլորս նույն հասարակության մարդիկ ենք եւ ապրում ենք գրեթե միանման: Ասել` թե ժողովուրդը ինչ ուզում է, դա ես տալիս, այդպես չէ, որովհետեւ ժողովուրդը կարողանում է ընտրել: Կարողանում է ընտրել նաեւ տրամադրությունը` ուզում է գնալ ծիծաղելու, լացելու, մոռանալու առօրյա հոգսերը, թե՞ ուզում է ընկղմվել այդ հոգսերի մեջ: Վերջերս ծիծաղելի արտահայտություն լսեցի մի շատ հայտնի մարդուց, երեւի վերաբերում էր ինձ, թե` հիմա ով ուզում է Անդրանիկի մասին ֆիլմ նկարահանի, Հրաչը չնկարի, Պողոսը նկարի, միեւնույնն է, հանդիսատեսը գնալու է Անդրանիկի մասին ֆիլմ նայի: Այդպես չէ բնականաբար, կուզենայի տեսնել, որ որեւէ մեկը, ուղղակի, առանց հոգի, առանց աշխատանք ու ջանք ներդնելու, ինչ-որ բան անի, եւ հանդիսատեսը ուղղակի գնա դիտի ֆիլմը, որովհետեւ այդ վերնագիրը կամ թեման հարազատ է: Չի կարելի մարդկանց զգացմուքների հետ խաղալ: Մարդն ունի ընտրության ե՛ւ իրավունք, ե՛ւ հնարավորություն եւ ինքն է իր ընտրության տերը: Ոչ մեկը ոչ մեկին զոռով ո՛չ կինոթատրոն է բերում, ո՛չ էլ հեռուստաէկրանի առջեւ» :

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ