Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԱՄԵՆԱՄԵԾ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՄԵՆԱՄԵԾ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ`ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ

Նոյեմբերի 29-ին  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան`օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մասնակցությամբ: Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան համարվում է դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Սիմֆոնիան կոմպոզիտորը ստեղծել է  ամբողջովին խուլ վիճակում:

Համերգային երեկոյի  դիրիժորն է աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը: Դիիժորի խոսքով`առաջին անգամ է, որ ղեկավարում է օպերային թատրոնի  սիմֆոնիկ նվագախումբը  եւ երգչախումբը, միայն 20 տարի առաջ է  հանդես եկել Հայաստանի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ. «Առաջին անգամ է, որ բախտ ունեմ հանդես գալու օպերային թատրոնում: 1960-ական թվականներին  այս օպերայում մայրս է երգել, իսկ այսօր`50 տարի անց ելույթ պետք է ունենամ ես»,-նշեց ՋՈՐՋ ՓԵՀԻՎԱՆՅԱՆԸ եւ ընդգծեց, որ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան մի երաժշտություն է, որն ամբողջ աշխարհին կարող է միացնել: Դիրիժորը ցանկություն ունի հենց այդ շնչով միացնել հայ ժողովրդին`ե՛ւ Հայաստանում ե՛ւ ամբողջ աշխարհում. «Պետք է հայերին միասնականացնենք, մանավանդ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Անհրաժեշտ է ամբողջ աշխարհին լուր տանք, որ մենք կանք եւ առաջադիմում ենք»,- ասաց Ջ. Փեհլիվանյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակացությամբ 2015 թվականին ընդառաջ`հայ երիտասարդների եւ երաժիշտների  համար  կիրականացնի մի քանի նախագծեր:

Ջ. Փեհլիվանյանը  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կունենա մի քանի հյուրախաղեր. «Հայաստանում պատանիների նվագախումբ պետք է ստեղծեմ, ովքեր Ֆրանսիայում պետք է երգեն ֆրանսիացի երեխաների հետ: Նույն համերգը տեղի կունենա նաեւ Հայաստանում: Ցեղասպանության զոհերին նվիրված շատ մեծ դիվանագիըտական համերգներ պետք է տեղի ունենան տարբեր երկրներում»,-ավելացրեց պարոն Փեհլիվանյանը:

Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է 1964 թվականին Բեյրութում: 1975 թվականից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից`Փարիզում: Նա 6 տարեկանից նվագել է ջութակ: Որպես դիրիժոր Փեհլիվանյանը հանդես է եկել 1987-ից Նյու-Յորքի Կառնեգի Հոլում: Ղեկավարել է Փարիզի, Մոնտե Կառլոյի, Ս. Պետերբուրգի ֆիլարմոնիկ նվագախմբերը եւ մի քանի անգամ հանդես է եկել Երեւանում: Երկացանկում`Վիվալդիի, Բախի, Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Կոմիտասի, Ա. Խաչատրյանի եւ այլոց ստեղծագործություներից:

Ֆրանսիական թերթերը Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետեւել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակցներին>>:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ