Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՌՉԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱ

Արխիվ 12-16

ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

ԸՆԴԱՌԱՋ ԿԱՐԵՎՈՐ  Է ՀՌՉԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԸ»

 

1989 թ-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայաստանի ԽՍՀ-ի եւԼՂ-ի վերամիավորման մասին որոշում, որի պատմական նշանակությունը, ըստ քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, այն է, որ   ինքնիշխանության  հաստատման ու միավորման գործում կատարվեց լուրջ քայլ:«1989 թ-ի դեկտեմբերի 1-ի որոշումը համաժողովրդական բնույթ ուներ»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը:

Դեկտեմբերի մեկի որոշումը,  ըստ Մանուչարյանի,  կարեւոր էր, որովհետեւ ԽՍՀՄ-ի   վերջին տարիներին օրենսդրության մեջ մտավ մի կետ, ըստ որի` ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված որեւէ  հանրապետություն, եթե դուրս  է գալիս ԽՍՀՄ-ից, ապա նրա ավտոնոմ մասը կազմող պետական միավորումը (տվյալ դեպքում Ադրբեջանի կազմում ավտոնոմ կազմ էր ԼՂ-ը)  իրավունք էր ստանում   հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը: «ԼՂ-ը ստացավ հնարավորություն գործող օրենսդրության սահմաններում օրինական ճանապարհով դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ օրինական կերպով իրականացնի միացումն Հայաստանի հետ»,- հիշեցնում է  «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:

ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորմանը, ըստ Մանուչարյանի, խոչընդոտում էին թե խորհրդային, թե ադրբեջանական, թե միջազգային պետական համակարգերը: «Երբ մենք գրում ենք, որ ԼՂ-ը օրինական ճանապարհով է գնացել, բայց միջազգային հանրությունն ասում է` գրողի ծոցը ձեր օրենքը, ինձ  հետաքրքրում է գայլային օրենքը, սա այլ հարց է: Բայց փաստ  է, որ «գայլերին» (նկատի ունի վերամիավորմանը խոչընդոտողներին-խմբ.) մենք դրեցինք  ծանր վիճակի մեջ` ամեն ինչ կատարված է օրենքով,  ԼՂ-ը գնացել է օրինական ճանապարհով:  «Գայլերն» են այսօր փորձում դուրս գալ  օրինական կատարված գործընթացի տակից»,- վերլուծում է քաղաքական գործիչը:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը վստահ է` միջազգային հանրության կողմից ԼՂ-ի անկախության ճանաչմանը պետք է հաջորդի Հայաստանի ու Արցախի միավորումը: «Հայությունը  Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ոչ թե լաց ու կոծով հանդես գա, այլ  վերահաստատի իր` որպես մի ամբողջականության ապրելու իրավունքն ու վճռականությունը: Ես կարեւոր եմ համարում  ոչ միայն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ  հռչակել Հայաստանի ու Արցախի վերամիավորման  փաստը, այլեւ ապրելու մեր հաստատակամությունն ու գործնական քայլերն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Աշոտ Մանուչարյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ