Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

28 ՆՈՅԵՄԲԵՐ - 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Արխիվ 12-16

28 ՆՈՅԵՄԲԵՐ - 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ



ԽՈՅ- Շաբաթվա սկզբին խուսափեք գործընկերների, հարազատների եւ հարեւանների հետ վեճերից եւ մի շոշափեք որեւէ կասկածելի թեմա: Խնդիրներ կծագեն հիմնականում տղամարդկանց մոտ, իսկ կանայք կարող են չանհանգստանալ: Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատի հետ հարաբերությունները կհարթվեն, բայց կարող են ծագել գումարի կամ առողջության հետ կապված խնդիրներ:

ՑՈՒԼ- Եթե նոր գործ եք ուզում սկսել, ձեռք բերեք համախոհներ: Եթե ձեզ առաջարկեն գործընկերություն բիզնեսում կամ ստեղծագործական աշխատանքումª համահեղինակություն, մի հրաժարվեք. ձեզ սպասում են պարգեւատրություն եւ փառք: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք առողջության նկատմամբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Չեք նկատի, թե ինչպես անցան օրերը, քանի որ մինչեւ հինգշաբթի պարզապես կզվարճանաք եւ կմտածեք ոչ թե կարիերայի, այլ զգացմունքների մասին: Պատանիները կսիրահարվեն, իսկ մեծահասակները կզբաղվեն ստեղծագործական ծրագրերով, բայց կարող է նաեւ հակառակը լինել: Իսկ արդեն հինգշաբթի ստիպված կլինեք խրվել ընտանեկան եւ աշխատանքային հոգսերի մեջ:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին ձեր մեղքով կսրվեն հարաբերությունները ծնողների հետ: Կարիերիայի հարցում հաջողության չեք հասնի: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի ուրախ ու անհոգ, եթե, իհարկե, ինքներդ չցանկանաք այդ օրերը նվիրել աշխատանքին: Ստեղծագործական ծրագրեր իրականացնելու եւ սիրային արկածների համար լավ ժամանակ է:   

ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա սկզբին խուսափեք գործնական շփումներից եւ որոշումներ ընդունելուց, հանդիպումներից եւ ուղեւորություններից: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած ընտանեկան գործով զբաղվելու, հարազատների հետ հաշտվելու համար: Հանգիստ, անշտապ աշխատեք, քանի որ ձեր աշխատանքի ձգտումը, եռանդը չեն գնահատվի ո՜չ ղեկավարության, ո՜չ գործընկերների կողմից:    

ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբին չխուսափեք ֆինանսական առաջարկներից եւ մի փոքր գլխացավից մի հուզվեք. ձեր առողջական վիճակը նորմալ է: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է մտավոր գործունեության համար: Բացառված չէ, որ ձեր հաջողություններն ու փորձը կնկատվեն եւ կգնահատվեն ըստ արժանվույն նաեւ հակառակ սեռի կողմից: Գործարարներն էլ հաջողության կհասնեն:

ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկզբին հրամայելու, սովորեցնելու փոխարեն զբաղվեք անձնական հարցերը լուծելով. այդ ուղղությամբ շատ բան կարող եք անել: Շտապեք կատարել գործերը, որպեսզի դրանք չմնան հաջորդ շաբաթվան: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք կատարել ամեն տեսակի ձանձրալի հանձնարարություններ:               

ԿԱՐԻՃ-
Շաբաթվա սկզբին մնացեք ստվերում, քանի որ վստահ չեք լինի ձեր ուժերի նկատմամբ: Խուսափեք շփումներից: Շաբաթվա երկրորդ կեսը բաց թողածը լրացնելու լավագույն ժամանակ է: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք ցանկացած լուրջ գործից, կդառնաք օրվա հերոսը եւ կհայտնվեք բոլորի, այդ թվումª հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթը իրադարձություններով հարուստ չի լինի: Առաջարկներ շատ կլինեն, բայց մի շտապեք դրանք ընդունել, բայց նաեւ միանգամից մի՜ մերժեք: Ուշադիր եղեք արտահայտությունների մեջ, քանի որ ձեր ցանկացած խոսքի եւ արարքի դառը պտուղները կվայելեք արդեն շաբաթվա երկրորդ կեսին:           

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Եթե բարձր պաշտոն եք զբաղեցնում, շաբաթվա սկզբին կարող եք այն կորցնել, իսկ եթե նոր եք ձգտում բարձր պաշտոնի, զսպեք ձեր նկրտումները: Ընդհանրապես դժվար կլինի շաբաթ օրը որեւէ օգտակար գործ կատարել: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի նոր մասնագիտական գաղափարներով ու առաջարկներով: Կարող եք ակնկալել հովանավորի աջակցությունը:

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկիզբը հարմար է թե՜ բիզնեսի, թե՜ անձնական գործերը կարգավորելու, թե՜ ճանապարհորդություն սկսելու համար: Ծայրահեղ դեպքում ղեկավարությունից նոր պաշտոն խնդրեք կամ խոստովանվեք սիրո մեջ: Ոչնչից մի հրաժարվեք: Բայց շաբաթվա երկրորդ կեսը լի կլինի ձանձրալի հոգսերով:

ՁԿՆԵՐ- Հատկապես երեքշաբթիի համար կարեւոր գործ մի ծրագրեք, պահպանենք ձեր առողջությունը եւ փողը: Խուսափեք որեւէ մեկին վիրավորելուց, շփումներից: Բայց արդեն հինգշաբթի ամեն ինչ կկարգավորվի, եւ կարող եք որեւէ խնդրանքով կամ առաջարկով դիմել ղեկավարությանը: Չի բացառվում, որ կբարձրացնեն ձեր պաշտոնը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ