Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԵՏՄ-ԻՑ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ ԳՆԱՆԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ

Արխիվ 12-16

ԵՏՄ-ԻՑ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ ԳՆԱՆԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ


Հաշված օրեր են մնում, որ հայաստանյան խորհրդարանը քննության կառնի Եվրասիական միությանը անդամակցության թեման: Հարցն արդեն իսկ հանձնաժողովների օրակարգում է, եւ այս օրերի քննարկումներից մեկ բան է ակնհայտ. բացի "Ժառանգությունից" եւ ոչ մի այլ խմբակցություն գոնե պաշտոնապես դեմ չեն արտահայտվում ԵՏՄ-ի անդամակցությանը:

ՌՈՒՍՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՆԳԱՄ ՄԵՐ "ՔՅԱՌԹՈՒ" ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ

Փոխարենն այդպես էլ չեն դադարում այդ գործընթացի հետ կապված, մեղմ ասած, տարօրինակ խոսակցություններն ու ակնարկները: Օրինակª բավականին "ուշագրավ" դիտարկում է ներկայացնում Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Վերջինս մոռանալով, թե ժամանակին ինչպես հայկական ավիացիայի հերն անիծվեց, հիմա արդեն սկսել է քննադատել, թե Հայաստանի ներկայիս "Բաց երկնքի քաղաքականությունը" սխալ բան է: Անկեղծ ասածª միանգամայն համամիտ լինելով այդ պնդման հետ, դժվարանում ենք հասկանալ պարոն Պետրոսյանի հաջորդ միտքը, թե նման ավիացիոն քաղաքականություն. "Ռուսաստանը երբեք մեզ թույլ չի տա, հատկապես Արեւմուտքի պատժամիջոցների պայմաններում: Սա արդեն ստրկություն է. առավել հզոր Արեւմուտքը  Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում, իսկ վերջինս մեր նկատմամբ, եւ ամեն ինչ խլում է մեզնից":
Թե ինչ կապ ունի Ռուսաստանը մեր ավիացիայի, ավելի կոնկրետª մեր որոշ նախկին չինովնիկների եւ օլիգարխների կողմից այն հոշոտելու հայտնի պատմության հետ, կամ թե ինչից ելնելով է որոշել, թե ռուսները մեզ ինչ թույլ կտան կամ չեն տա, Քաղավիացիայի վարչության երբեմնի պետը չի էլ փորձում մեկնաբանել:
Իհարկեª հարբած վիճակում վթարների մեջ հայտնվելուց հետո ամեն ինչ չես հիշի: Բայց կոնկրետ պարոն Պետրոսյանը գոնե պետք է հիշեր, թե ով էր հայաստանյան "բաց երկնքի" ջատագովը: Համենայնդեպս հիշեցնենք. Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր, որ քանիցս մեծ ոգեւորությամբ է այդ մասին խոսել: Այսինքնª ամերիկյան դիվանագետներն են ոգեւորված, եւ էլի ռուսնե՞րն են մեղավոր, թե կարող են այսպես-այսպես անել:
Պակաս ոգեւորված չէ "Ժառանգությունում" հանգրվանած երբեմնի կարկառուն ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանը եւս: Սակայն նրա բողոքը հին պատմություն ունի, թեª Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանը կանգնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ, քանի որ ունենալու ենք գնաճ: Պահո. անցած տարիներին, երբ ԵՏՄ-ի փոխարեն եվրաասոցացվում էինք, պակա՞ս գնաճ ունեինք: Եվ հենց այս պահին, երբ ԵՏՄ-ի մաքսային բարձր դրույքաչափերը պետք է մի քանի տարուց գործադրվեն, մի՞թե գնաճ չունենք, այն էլª միանգամայն "անբացատրելի": Այսինքնª "չգիտես" էլ ում պատճառով այս օրերին դոլարի փոխարժեքի ցնցում եղավ, եւ արդեն իսկ ամեն մի չարչի մտածում է գները վեր թռցնելու մասին: Ինչ է, էլի Եվրասիական միության մե՞ղքն է, թե մեր հայրենի օլիգարխիայի եւ նրանից ցած կանգնած մյուս չարչիների:

ԳՆԱՃԻ՞ ՍՊԱՍԵՆՔ, ԹԵ` ԳՆԱՆԿՄԱՆ

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի անդամակցությունից ակնկալվող գնաճին, ապա նույնիսկ այն ապրանքատեսակների մասով, որոնց ներկրման մաքսային դրույքաչափերը առաջին պահից սկսած կաճեն, էլի միանշանակ չէ ասելը, թե դրանք անպայման կթանկանան: Այն պարզ պատճառով, որ նմանատիպ մի շարք ապրանքների ներկրողներն արդեն իսկ հավաստիացնում են, թե ուսումնասիրել են եվրասիական շուկան եւ պատրաստվում են ներկրումներն այլ շուկաների փոխարեն իրականացնել այնտեղից: Ավելին, ինչպես պնդում է հայաստանյան օլիգարխիաներից մեկի ներկայացուցիչ հանդիսացող մեր աղբյուրը. "Խոսքը հումքի եւ սննդամթերքի մի շարք տեսակների մասին է: Պատկերացրեքª Ռուսաստանից եւ Բելառուսից ունենք այդ ապրանքատեսակները ներկրելու հնարավորություն, այն էլª ավելի մատչելի ձեռքբերումային գներով: Ընդ որում, այդ ապրանքատեսակների զգալի մասն առաջ ներկրում էինք տասը տոկոսանոց մաքսային դրույքաչափերով, եւ եթե հավատանք եվրասիական գործող կանոնակարգերին, հիմա դրանք Ռուսաստանից եւ Բելառուսից  պետք է կարողանանք ներկրել առանց որեւէ մաքսատուրքի: Հաշվարկները ցույց են տալիս, որ մեր նախընտրած տրանսպորտային սխեմաները, եթե գործնականում աշխատեն նախնական հաշվարկների համաձայն, ապա հնարավորություն կտան փոխադրումների ժամանակ եւս որոշակի խնայողություն ունենալ: Արդյունքումª նույն կամ համարժեք ¥նաեւ որակական առումով¤ ապրանքատեսակները հնարավորություն կունենանք Հայաստան հասցնել այս պահի համեմատ առնվազն 15 տոկոս խնայողություն ունենալով...":
Մի խոսքովª ԵՏՄ-ի անդամակցությունից ո՞ր ապրանքները կթանկանան, ե՞րբ կամ որո՞նք կէժանանան, եւ հանրագումարումª դա հայաստանյան ընդհանուր գնաճի վրա դրակա՞ն, թե բացասական ազդեցություն կունենա, իհարկե, ժամանակը ցույց կտա: Ընդ որում, կա նաեւ այն հանգամանքը, որ հայաստանյան բիզնեսը, լինի դա մոնոպոլիզացված, թե մրցակցային, պարզապես ստիպված կլինի ներկրումներն իրականացնել առավել օպտիմալ շուկայից: Դա է պնդում նաեւ մեր հիշատակած աղբյուրը. "Կարող ենք շարունակել կոնկրետ ապրանքատեսակների ներկրումն իրականացնել նաեւ մեր ավանդական շուկաներից, ասենքª Եվրոպայից: Սակայն եթե լինի այդ նույն ապրանքատեսակի ավելի մատչելի համարժեք ապրանքը եվրասիական շուկայում, եւ մենք հանկարծ այն աչքաթող անենք, վստահ ենք, որ եթե ոչ այսօր, ապաª վաղը ինչ-որ մեկը կներկրի այն Հայաստան, ինչը երբեմնի հայտնի մեթոդներով կանխելու հնարավորություն պարզապես չենք ունենա: Իսկ այդ դեպքում պարզապես մեր ավելի թանկ ապրանքը չի վաճառվիª դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Այսինքնª ուզենք, թե ոչ, պետք է հաշվի առնենք այդ իրողությունները, որ ոչ միայն գործընկերային, այլեւ շահավետության սկզբունքների մեջ են առավել էական դառնում այս նորª եվրասիական գործոնը: Իսկ նոր իրավիճակին ոչ ադեկվատ կամ ուշացած արձագանքելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Համենայնդեպսª մենք այդ կերպ ենք մտածում, եւ արդեն այս տարվա կեսերից, երբ համոզվեցինք, որ եվրասիական գործընթացը անպայման կհասնի վերջնակետին, արդեն իսկ սկսեցին հստակեցնել մեր բիզնես-կողմնորոշումները եւս, եւ մեր ներկրած հիմնական ապրանքատեսակների մասով այս պահին արդեն հստակ կողմնորոշումներ ունենք":
Թե ինչքանով են հայաստանյան մյուս բիզնեսները իրենց աշխատանքները վերակառուցել նշված սկզբունքներից ելնելով, էլի ժամանակը ցույց կտա: Բայց մեկ բան հստակ է. ԵՏՄ-ի անմաքս ռեժիմները ենթադրում են նաեւ մրցակցության սրացում: Իսկ Հայաստանում, ի վերջո, չմոռանանք, որ հենց դրա պակասը, այսինքնª մոնոպոլիստական դիրքերն են, որ թանկացումների հիմնական պատճառն են: Այսինքն, եթե հասնենք ռեալ մրցակցության, ապա եւ ոչ մի մաքսային դրույքաչափի փոփոխություն ներքին թանկացումներով չի կարող սպառնալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ