Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԱԼՅՈՒՐԻՆ ԱՎԵԼԱՑՎԵԼԻՔ "ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՔԱՂՑԿԵՂ"

Արխիվ 12-16

ԱԼՅՈՒՐԻՆ ԱՎԵԼԱՑՎԵԼԻՔ "ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՔԱՂՑԿԵՂ"


Այս օրերին Հայաստանում շրջանառության մեջ է հայտնվել մեկ ուշագրավ նորամուծություն, որն առանց չափազանցության, կարող է անդրադառնալ մեր երկրի ամեն մի քաղաքացու վրա: Այսպեսª օրակարգում է "Ցորենի ալյուրի հարստացման մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որը նախատեսում է համատարած ալյուրին ինչ-որ նյութեր ավելացնել:  
Այս նախաձեռնության բացատրությունը մոտավորապես այն է, թե դա կկարգավորի մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների պակասը կամ բացակայությունը, քանի որ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջությունը կարող է անցանկալի ազդեցությունների ենթարկվել: Այսինքնª "Ցորենի ալյուրի հարստացման մասին" ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կտա մի քանի տարի անց խոսել առողջության ցուցանիշների բարելավման մասին:
Բայց մյուս կողմից էլ, եթե իհարկե հալած յուղի տեղ ընդունենք այդ բացատրությունները, ո՞վ կարող է մարդկանց ստիպել պարտադիր ուտել վիտամինացված հաց: Կամ ինչպե՞ս վարվենք նրանց հետ, ում օրգանիզմում այդ միկրոտարրերի եւ վիտամինների միանգամայն բավարար քանակություն կա: Եվ, վերջապես, չէ՞ որ այդ վիտամինացումը ենթադրաբար պետք է զգալիորեն ազդի ալյուրի, այսինքնª հացի գների վրա: Եվ, վերջապես, ո՞վ է ալյուրի մեջ ավելացնելու այդ հավելումները. հայաստանյան ալրաղացնե՞րը: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ այստեղ այդ դեղագործական ճշգրտություն պահանջող գործողությունը ճիշտ կանեն կամ վիտամինների փոխարեն չեն ավելացնի ասենք մարդկային գեների վրա ազդող ինչ-որ աղբ:
Մի խոսքովª թեման բավականին ընդգրկուն է, եւ սկզբի համար պարզաբանումներ խնդրեցինք հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանից, որն այս օրերին արդեն հասցրել է թեմայի հետ կապված իր բացասական վերաբերմունքը հայտնել: "Իրավունքի" հետ զրույցում նույնպես, պարոն Ստամբոլցյանը, անդրադառնալով ցորենի ալյուրի հարստացման նախագծին, պնդեց, որ դրանով միայն կվնասվի մարդկանց առողջությունը, քանի որ ալյուրի մեջ ավելանում են կասկածելի հավելանյութեր: "4-5 տարի առաջ կառավարությունն այս հարցն էլի բարձրացրել էր, սակայն մեծ աղմուկ եղավ եւ ստիպված լռեցին: Այսօր ոմանք կարծես թե փորձում են էլի թեման բերել օրակարգ: Սակայն արդեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան հրաժարվել են այս գաղափարն ընդունելուց: Մինչդեռ մեզ մոտ նախատեսվում է, որ այն ալրաղացները, որտեղ ալյուրի պատրաստման ընթացքում չավելացվեն հավելանյութեր, ապա կտուգանվեն 1,5 մլն դրամով",- նշեց Խ. Ստամբոլցյանը:
Մեր զրուցակցի խոսքով` այս նախագիծը Հայաստանին  պարտադրվել է, այնպես, ինչպես օրինակ պարտադրում են, որ մեր երկրում եւս օրինականացնեն միասեռականությունը. "Այն, ինչ պետք է ավելանա ալյուրի մեջ, բոլորը սինթետիկ նյութեր ու վիտամիներ են, որոնք օրգանիզմի համար օգտակար չեն: Կան մասնագետներ, որոնց պնդմամբ այդ նյութերը կարող են առաջացնել քաղցկեղ: Բայց արի ու տես, որ մարդկանց հանգստացնելու համար նախագծի պաշտպանները  հայտարարում են, որ ամեն ինչ մեր երեխաների առողջության համար են անում: Սա լուրջ խնդիր է",- շեշտեց պարոն Ստամբոլցյանը եւ ընդգծեց, որ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է անընդհատ բարձրաձայնել, որ ցորենի  ալյուրի հարստացմամբ վտանգվում է մարդկանց առողջությունը:
"Սպառողների խորհրդատվության կենտրոն" ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նույնպես նկատեց, որ նախագծի ընդունումը պարտադրանք է. "Սխալ է մարդկանց պարտադրել օգտագործել այսպիսի ալյուր` չթողնելով ընտրության հնարավորություն: Թող ե՛ւ հարստացված ալյուրը լինի, ե՛ւ սովորական, որի պարագայում սպառողն ինքը կորոշը, որ ալյուրն է ցանկանում ձեռք բերել: Մենք միշտ ունեցել ենք առաջին, երկրորդ կարգի ալյուր, այսօր դրանք վերացվել են",- ասաց Կ. Չիլինգարյանը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է նամակ գրել ՀՀ առողջապահության նախարարին, որպեսզի եւս մեկ անգամ ներկայացնի այն տեսակետը, ըստ որի` ալյուրի մեջ ավելացրած հավելանյութերը վնասում են մարդու առողջությանը, եւ պետք չէ, այնպես անել, որ մարդիկ չկարողանան ընտրություն կատարել:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ