Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀՀ ԱՌԱՋԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀՀ ԱՌԱՋԻՆ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ  ԱՐԵԼ

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ»

 

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս, դաշնակցական Հրայր Կարապետյանը մասնակցություն է ունեցել 1989 թ-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայաստանի ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշման ընդունմանը: 25 տարի անց հետադարձ հայացքով   անդրադառնալով դեկտեմբերի մեկի որոշմանը` «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այդ որոշմամբ ամրագրվեց` Արցախը Հայաստանի մի մասն է, ավելին` այդ որոշումը հետագայում համալրվեց այլ որոշումներով եւս: «Կարծում եմ այդ որոշումը ուրվագծեց Արցախի ռազմավարական ուղղությունը,  հաստատեց  Հայաստանի մաս լինելն ու արտահայտեց արցախահայության կամքը: Բարոյական առումով, կարծում եմ, տեղին էր նման որոշում կայացնելը: Հետագայում մարտավարական ինչ-ինչ նկատառումներ հաշվի առնելով` որոշվեց, որ Արցախը հանդես գա առանձին հանրապետություն» ,- պրն Կարապետյանը:

Արդյոք ՀՀ առաջին իշխանությունները  դեկտեմբերի մեկի որոշումն օգտագործեցին  որպես դիվանագիտական  հաղթաթուղթ Արցախի հարցում:  «Կարծում եմ` ոչ:  Այն ժամանակվա իշխանությունները հատկապես Արցախի հարցում բազմաթիվ սխալներ են թույլ տվել` թե դիվանագիտական, թե այլ առումներով: Արցախի խնդիրն էր նաեւ պատճառը, որ  իշխանափոխություն տեղի ունեցավ (նկատի ունի 1998-ի փետրվարի երեքին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու ՀՀՇ-ի հեռացումը-խմբ.)»,- պատասխանում է  հյուպատոսը:

Հրայր Կարապետյանի խոսքով` Հայաստանում ինչ իշխանություն էլ լինի, եթե անտեսեց Արցախի խնդիրը  եւ այն չհամարեց առաջնահերթ, չի կարող լինել իշխանության ղեկին: «Այսօր մեր բոլոր ջանքերը պետք  է ուղղենք Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ: Կյանքը ցույց  է տալիս, որ ազգերի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի եւ այն  վաղ, թե ուշ ճանաչվում է միջազգային հանրության  կողմից»,- եզրափակեց Հրայր Կարապետյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ