Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԲԼՈԳԵՐ. «ՖԵՅՍԲՈՒՔՆ ԻՐԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ՀԵՏԱԳԱ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

ԲԼՈԳԵՐ. «ՖԵՅՍԲՈՒՔՆ ԻՐԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ՀԵՏԱԳԱ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ»

 

2015թ. հունվարի 1-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը  գործի է դնում օգտատերերի տվյալների օգտագործման նոր քաղաքականություն, ըստ որի՝ առանց օգտատիրոջ համաձայնության, նրա տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց:
Ընդ որում՝ օգտատերը համաձայն է այս պայմաններին, եթե 2015թ. հունվարի 1-ից կշարունակի օգտվել սոց. ցանցի ծառայություններից: Բլոգեր Տիգրան Քոչարյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ անհագստանալու կարիք չկա, քանի որ այն, ինչ անում էր ֆեյսբուքը նախկինում անօրինական կերպով, հիմա օրինակացնում է այն. «ֆեյսբուք»-ում գրանցված օգտատերերը պետք է  գրանցվելուց առաջ հասկանային, որ իրենք գրանցվելով սոցիալական որեւէ ցանցում, իրենց տվյալները տալիս են ինչ-որ մեկին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ապագայում դատական գործընթացներից  իրեն ապահովագրելու  համար է դիմում այս քայլին, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին փորձել են դատի տալ իրենց անձնական տվյալներն ուրիշներին փոխանցելու համար:

Սոցիալական ցանցերով հաճախ են օգտատերերը միմյանց հասցեին սպառնալիքներ հնչեցնում, իսկ հետո դրանց ջնջում սոցիալական ցանցից կամ ընդհանրապես ջնջում են իրենց տվյալները: Սակայն, ըստ Տիգրան Քոչարյանի, եթե հարկ լինի դրանց հիման վրա քրեական գործ հարուցել, ապա դժվար չէ այդ սպառնալիքները, երկխոսությունները գտնել. Եթե ապացուցվում է, որ x օգտատերն y օգտատիրոջը սոցիալական ցանցի միջոցով սպառնացել  է կամ վիրավորել,  y օգտատերը կարող է դիմել ոստիկանություն կամ պահանջել փոխհատուցում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ