Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» ԾՐԱԳՐԻ ԹՎՈՎ 7-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» ԾՐԱԳՐԻ ԹՎՈՎ 7-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

«Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում ամեն ամսվա 24-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ օրհնությամբ անցկացվում է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը խնկարկող տարբեր միջոցառումներ: Նոյեմբերի 24-ին սույն ծրագրի շրջանակում Ս. Երրորդություն եկեղեցու ներքնահարկում անցկացվեց թվով 7-րդ միջոցառումը` Հայոց ցեղասպանության թեմային նվիրված ինտելեկտուալ մրցույթը: Նշենք, որ ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 17 թիմ, որոնց թվում էին Երեւանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհուրդների մեջ ընդգրկված հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ուսխորհուրդների, ԱՀԹ երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, միանալով «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրին` խաղին մասնակցում էր նաեւ «Լրագրողներ» թիմը, որի կազմում էին նաեւ «Իրավունքի» լրագրողները: Արդյունքում 1-ին տեղը գրավեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի «INDEXPRO» թիմը,  2-րդ տեղում` ԱՀԹ «Արարատյան» թիմն էր, իսկ 3-րդ տեղը կիսեցին երկու թիմ` ԱՀԹ «Վրիժառուները» եւ «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն ներկայացնող «ՍՈՍԵ» թիմը: Հավելենք նաեւ, որ բացի հաղթող թիմերից մրցանակներ ստացան նաեւ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ եւ Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ կողմից առաջադրված հարցերին պատասխանողները:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ