Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԵՎԱ ՌԻՎԱՍԸ ԱՆՐԻ ՋՈԽԱՁԵԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԵՎԱ ՌԻՎԱՍԸ
ԱՆՐԻ ՋՈԽԱՁԵԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ


Մշտապես սկանդալների կիզակետոմ հայտնվող երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ այժմ նոր խոսակցության թեմա կտա հասարակությանը: Այս օրերին Եվան մասնակցում է վրացի հայտնի երգիչ ԱՆՐԻ ՋՈԽԱՁԵԻ նոր երգի տեսահոլովակի նկարահանումներին: Այսինքն` ենթադրվում է, որ տեսահոլովակի հերոսուհին հանդիսանում է հենց Եվա Ռիվասը: Եվան թվիթերի իր պաշտոնական էջում տեղադրելով տեսահոլովակի նկարահանման մի քանի լուսանկարներ եւ դրանք մեկնաբանել է այսպես. "Ահա այսպիսի տեսարաններ մենք նկարահանեցինք ձյան վրա, վա՜յ, այնպես էինք սառել, որ քայլել չէինք կարողանում, բայց արդյունքում տեսահոլովակը բոմբ է ստացվել: Մինչդեռ այս շքեղ վարագույրով ու բարձրակրունկներով վազում էի ձնակույտերի մեջ, մի հարյուր անգամ ընկա, կարծես ձնեմարդ լինեի, եւ հիվանդացա...":
Ի դեպ հիշեցնենք` տարիներ առաջ "Երկու աստղ" նախագծի շրջանակներում երբ Եվան ու Անրին հանդես էին գալիս որպես զույգ, կատարումներից մեկի ժամանակ` երգի ավարտին, նրանց համբույրը կրկին մեծ աղմուկ հանեց Հայաստանում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ