Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է "ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ" ՆԵՄԵՑԸ

Արխիվ 12-16

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է "ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ" ՆԵՄԵՑԸ

Մերձմոսկվայի "Յուժնի դվորիկ" ռեստորանային համալիրում ձերբակալվել է 49-ամյա "օրենքով գող" Կոնստանտին Նայբաուերին: Քրեական աշխարհում Նայբաուերին հայտնի Նեմեց եւ Կոստյա Կանսկի մականուններով: Իրավապահ մարմինների կողմից նա արժանացել էր հատուկª "հարգալից" վերաբերմունքի. նրան բռնել էին ոչ այլք, այլ հատուկ նշանակության ծառությունների մասնագետները: 2008-ին Նեմեցը հերթական անգամ հայտնվել էր կալանքի տակ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Այս անգամ նա կասկածվում է քաղաքացիներից գումար եւ տրանսպորտային միջոցներ շորթելու մեջ:


ՍԱՏԿԱՑՐԵԼ ԷՐ ԹԱԼԻԲՆԵՐԻՆ

Աֆղանուհուª ոստիկանությունում ծառայող որդուն թալիբանի գրոհայինները սպանել էին մոր աչքի առաջ: Հին ասացվածք կա. "Աստված հեռու պահի աֆղանների վրեժից": Առնվազն 25 գրոհայինների Աստված չփրկեց. մայրըª իր դստեր եւ հարսի (սպանվածի կնոջ) հետ միասին մարտի բռնվեցին անցագրային կետի վրա հարձակում գործած թալիբների հետ, ոչնչացրին 25-ին եւ վիրավորեցին 5-ին: Կանանց այդ եռյակի սխրանքը դարձավ թալիբների դեմ սկսվող հեղափոխական պայքարի դրոշ:


ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ "ԶԻՆՎԵԼ" ԷԻՆ
ՊԱՊԻԿԻ ՀԱՇՎԻՆ


Ռուսաստանի Դաշնության գյուղական մի բնակավայրի ոստիկանները նոյեմբերի 21-ին, ուշ գիշերով թակել էին 78-ամյա մի ծերունու տան դուռը, ներս էին մտել ու հայտարարել էին, թե նա իր տանը ապօրինաբար պահում է ռազմական հրազեն: Պապիկը պատասխանել էր, թե ինքն ունի միայն որսորդական հրացան եւ թույլտվություն` այն պահելու համար: "Հմուտ" իրավապահները չէին շշկռվել. "Հենց այդ հրացանից դու մի քանի օր առաջ կրակել էիր տաքսու վարորդի վրա",- շփոթեցրել էին նրանք պապիկին ու տարել էին... միայն հրացանը: Սրիկաների գիշերային այդ այցի հետեւանքով ծերունին հայտնվել էր հիվանդանոցում եւ ներկայումս էլ գտնվում է ինտենսիվ բուժման մեջ:


ԷՔՍԿԱՎԱՏՈՐԸª
ՀԵՏՔԵՐ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ


Մերձմոսկովյան շինհրապարակներից մեկում բանվորները սպանել էին իրենց բրիգադիրին եւ դիակը թաղել էին` էքսկավատորի օգնությամբ: Իրավապահները հայտնել են, որ կասկածյալները ձերբակալված են, իսկ թե ինչպես էր բացահայտվել սպանությունըª ոչ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ