Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

750.000.000 ԴՐԱՄԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ

Արխիվ 12-16

750.000.000 ԴՐԱՄԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում պարզվել, որ "Ղ-Տելեկոմ"-ի բաժանորդների սպասարկման եւ բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում ապօրինի վաճառել է լիցքավորման քարտեր: Հափշտակվել է 751 մլն դրամ: Ոստիկանության Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Աշոտ Կույումջյանը հայտնաբերվել եւ բերման էր ենթարկվել Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից էլ ներկայացվել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ու Աշոտ Կույումջյանը հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեն:


ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԳԱԶԱՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԴԵՄ

Ցավոք, 7-ամյա երեխային դանակով հարվածողների համար նույնպես ինքնադատաստան չկա: Ցավս, հասկանալի է, սուբյեկտիվ է, սակայն, համոզված եմ, որ այս դեպքն այն "մարտահրավերներից" է, որը ապտակ է յուրաքանչյուրին: Ոստիկանությունը հաղորդել էր.
"Նոյեմբերի 24-ին, ժամը 05:00-ին,  Ոստիկանության Կումայրիի բաժնում  մի քաղաքացուհուց  հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 3:30-ի սահմաններում, թակել էին իրենց տնակի դուռը` ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ, որից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, ներս էին մտել, պլաստմասե շշով բենզինը լցրել իր դեմքին` դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար եւ ոսկի, իսկ երբ ինքն օգնություն է կանչել, դանակով վնասել էին 7-ամյա  որդու աջ ձեռքը, հակի թելով եւ կպչուն ժապավենով կապել են իրենց եւ տնակից հափշտակել գումար, 3 բջջային հեռախոս ու նոութբուք":
Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ շատ շուտով մենք կտեղեկանանք սրիկանենրի ով լինելու մասին:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ