Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

"Կլինի, անպայման հանրահավաք կլինի ու կլինի նախորդ 2 հանրահավաքներից շատ ավելի հուժկու: Ես չեմ կարծում, որ հերթականի է տանում մեր գործընթացը: Մարդիկ իշխանափոխություն են ուզում": Ի՞նչ կարծիքի եք, ո՞վ է այդպես արտահայտվել: Լեւոն Զուրաբյա՞նը, Ռուբիկ Հակոբյա՞նը, կամ միգուցե Վարդան Օսկանյա՞նը: Ոչ, այդպես է արտահայտվել Հայաստանի ամենահարուստ պատգամավորներից մեկը` օլիգարխ, ԲՀԿ խմբակցության անդամ ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Երբ իշխանափոխություն ուզում են չքավոր կամ միջին կենսամակարդակ ունեցող մարդիկ, հասկանալի է, թե ինչու` նրանք հույս ունեն բարձրացնել սեփական կենսամակարդակը: Բայց, գրողը տանի, գերհարուստ մարդու ինչի՞ն է պետք իշխանափոխությունը: Զարմանալի է, տվյալ դեպքում կա՛մ տրամաբանության հետ խնդիրներ կան, կա՛մ գործ ունենք գերագահության դրսեւորման հետ` գերհարուստն իշխանափոխություն է ուզում, որ էլ ավելի արդյունավետ բոլոր հյութերը քամի չքավոր եւ միջին խավերից:
Իսկ մեկ այլ պատգամավոր` Սյունիքում Մաքսիմ Հակոբյանի ընտանիքի աջակցությամբ մանդատ ստացած ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, պարզվում է, զարմանալիորեն պատրաստ է այդ մանդատը փոխարինել այլ կարգավիճակի հետ: Սկզբում նա ասում է. "Եթե ինձ մի նախարարի պորտֆել տան", այնուհետ` "Նախարարի պորտֆելը կարող է շատ լինի, մի կոմիտեի, մի ծառայության...", վերջում էլ ասում է "էնքան, որ մի բան ինձ առաջարկեն": Դա զարմանալիորեն վկայում է, որ այդ մարդու տեղը խորհրդարանը չէ, եւ նա հասկացել է, որ օրենսդիր աշխատանքը իր խելքի բանը չէ, ուստի պատրաստ է հրաժարվել մանդատից, եթե "մի բան առաջարկեն": Դե, ինչ ասես, թեեւ պառլամենտարիզմի ինստիտուտը դարեր շարունակ ենթադրում է պարապ, շատախոս արտոնյալների առկայությունը, բայց հո չի նշանակում, որ մանդատ պետք է ստանա նա, ով պատրաստ է այդ մանդատը փոխարինել, ասենք` ժէկի պետի բազկաթոռով:
Հիմա որ մի պարապ պպզող-թքող Վալոդ Անբանյանին էլ հարցնես, կասի, որ երազում է ապրել Ամերիկայում: Սակայն ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ բախտը վերջերս չի բերում: Մեկ` իր նախընտրական արշավը ֆինանսավորող մտերիմ թիմակցին են կալանավորում` մանկապիղծ համասեռամոլ լինելու համար, մեկ` նրա դասընկերուհին է հրապարակավ բերանը բացում եւ պատմում, որ ավագ դպրոցում սովորելու ժամանակ Բարաքը հակում ուներ դեպի թմրանյութերը, իսկ դրանք հայթայթելու նպատակով սեռական կապի մեջ էր մտնում հարուստ սպիտակամորթ տղամարդկանց հետ: Հիմա ասացեք, հայեր, որեւէ մեկը ցանկություն ունի՞ ունենալ այդպիսի նախագահ: Ինչեւէ, հիշատակենք Օբամայի եւս մեկ դժբախտությունը` Ֆերգյուսոն քաղաքի կատաղի անկարգությունները: Երեւի թե արժե կշտամբել մեր ԱԳՆ-ին, որ կոչ չի անում ջարդարարներին ու ոստիկանությանը զսպվածություն դրսեւորել եւ չսրել իրավիճակը, իսկ ամերիկյան ոստիկաններին` անհամաչափ ուժ չկիրառել:
Թեեւ ամերիկացիներից շատ-շատերը տառապում են ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ, սակայն զարմանալի արդյունավետ միջոց են գտել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները: Այնտեղ չեն զբաղվում հրաշք դիետաներ կամ հրաշք դեղահաբեր որոնելով, չեն նկարահանում ապուշ սոցիալական հոլովակներ, այլ այդ նույն գումարները շատ ավելի արդյունավետ են օգտագործում: Ավելորդ քաշ ունեցող ցանկացած ոք կարող է ցուցակագրվել մրցումների, եւ ամեն մի պակասած կիլոգրամի դիմաց ստանալ 2 գրամ ոսկի: Դե ինչ, լավ էլ խթանիչ է, բոլոր հրաշք միջոցներից էլ լավ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ