Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում տարաձայնություններ կան, թե ինչպես արձագանքել Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքին, որի նպատակն է ՀՀ նախագահի պաշտոնանկության օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը:
Մեր աղբյուրի վկայությամբ` երիտասարդ ՀԱԿ-իստների զգալի մասը այն կարծիքին է, որ ՀԱԿ խմբակցությունը ոչ միայն պետք է մասնակցի ստորագրահավաքին, այլեւ դառնա դրա համանախաձեռնողը, ինչին կտրականապես դեմ է Լեւոն Զուրաբյանը, ով Նիկոլին բնութագրում է ամենակոպիտ մակդիրներով: Այնուամենայնիվ, կարծես թե, ԼՏՊ-ից եկող ընդհանուր տրամադրությունն այն է, որ պատգամավորները լինեն պասիվ ստորագրող, ու ոչ ավելին: Սակայն այդտեղ խնդրահարույց է դառնում Լեւոն Զուրաբյանի ստորագրելու հարցը, քանզի վերջինիս հակակրանքը նախկին համախոհ Փաշինյանի նկատմամբ կարծես անհաղթահարելի է: