Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱՎ 13-ԱՄՅԱ ՍԵՎՅԱՆԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՏԻՏՂՈՍ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՖԻԴԵ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱՎ 13-ԱՄՅԱ ՍԵՎՅԱՆԻՆ
ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՏԻՏՂՈՍ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՖԻԴԵ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ


ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Լեւոն Արոնյանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի միջեւ մրցախաղը: Երկրորդ պարտիայում Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սպիտակներով, եւ 50-րդ քայլում հաղթանակի հասավ, հավասարեցնելով ընդհանուր դիմակայության հաշիվը: Իսկ երրորդ պարտիայում գրոսմայստերները բաժանվեցին խաղաղ ելքով:
Այս մրցախաղում հաղթանակի համար դասական պարտիաներում տրվում է 4, կայծակնայիններում` 1 միավոր (ոչ-ոքիների համար` համապատասխանաբար 2 եւ 0,5): Ահա թե ինչու խաղացված երեք դասական պարտիաներից հետո հաշիվն անսովոր է` 6:6: Հավելենք, որ գրոսմայստերներն անցկացնելու են չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ: Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է: Մրցախաղը կավարտվի նոյեմբերի 25-ին:
Սակայն սենթլուիսյան հաջողություններն այսքանով չեն ավարտվում. 13-ամյա Սամվել Սեւյանը ԱՄՆ-ի նույն քաղաքում շրջանային կարգով անցկացվող մրցաշարում փայլուն խաղ է ցուցադրում: Վեց հնարավորից վաստակելով 5,5 միավորª նա վստահորեն ընթանում է առաջին տեղում: Արդեն չորրորդ տուրից հետո Սամվելի վարկանիշն անցավ 2500-ից, եւ վերջնականապես ուժի մեջ մտավ ՖԻԴԵ-ի որոշումը` հայ պատանուն գրոսմայստերի տիտղոս շնորհելու վերաբերյալ:
Հայ շախմատիստների նոյեմբերյան հաջողությունները աշխարհագրական լայն ընդգրկում ունեն. գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 262 մասնակիցների մեջ բաժանել` 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գեւորգ Հարությունյանին շնորհվել է երրորդ մրցանակը: Կես միավոր ավելի վաստակեց գրոսմայստեր Պուրիա Դարինին (Իրան), որն էլ դարձել է մրցաշարի հաղթող: Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանի արդյունքն է 6,5, միջազգային վարպետ Աշոտ Նադանյանինը` 6 միավոր: Իսկ ահա Իսպանիայի Կան Պիկաֆորտ քաղաքում անցկացված բաց մրցաշարում ելույթները երկրորդ հորիզոնականով է ավարտել Կարեն Մովսիսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 60 մասնակիցների մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը: Մովսիսյանը միայն կես միավոր է զիջել ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ