Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios

ԴԵՄՔԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ` ՁԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ "ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԸ" ԿԻՍԵԼ ԻՐԵՆՑ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԴԵՄՔԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ` ՁԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ "ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԸ" ԿԻՍԵԼ ԻՐԵՆՑ ՀԵՏ


Արդեն բավականին ժամանակ է` հեռուստաեթերներով պտտվում է մի սոցիալական տեսահոլովակ, որը կոչ է անում չլռել ընտանեկան խնդիրների մասին, կոպիտ ասած, ընտանեկան "կեղտոտ լվացքը" ի ցույց դնել հանրությանը: Կենցաղային մակարդակի սերիալներն ու տարբեր տեսակի թոք-շոուները մեզ դեռ բավական չէին, հիմա էլ կոչ են անում չլռել ու մի բան էլ հարայ գցել 3-րդ անծանոթ կողմին, որպեսզի այդ 3-րդ անձն անձամբ զբաղվի ու լուծի ձեր ընտանեկան հարցերը: Սա դեռ ոչինչ, յուրաքանչյուրն ինքն է որոշում` իր կյանքն ինչպես պլանավորել, բայց երբ խոշոր պլանով ամբողջ հեռուստաէկրանով, մեկը մյուսին հաջորդելով հայտնվում են այլանդակված դեմքերով անձինք ու խոսում ընտանեկան բռնության մասին, առաջին հերթին ստիպված ես լինում հեռուստաէկրանից հեռու պահել փոքրիկներին, ավելորդ սթրեսներից ու հարցերից ազատելու համար: Չնայած, առանց այդ էլ խեղճ փոքրիկների համար ոչինչ էլ չկա հայկական հեռուստաեթերներում, բայց սա արդեն առանձին թեմա է:
Գոյություն ունի հեռուստատեսությամբ բռնության տեսարաններ ցուցադրելու` օրենքով սահմանված չափ, բայց այս դեպքը խախտում է բոլոր կանոնները: Պարզապես զարմանալի է, որ հանրության համար հայտնի դեմքերն են մասնակցում դրան, ավելին` այլանդակված ու անճանաչելի, իբրեւ բռնության ենթարկված դեմքերով, առանց վայրկյան անգամ մտածելու, թե դրանց հետեւում կանգնած են տարբեր տեսակի գրանտակեր ու գենդերային կազմակերպություններ, որոնք ամեն կերպ ցանկանում են ոչնչացնել հայ ընտանիքի մոդելը:
Այնուամենայնիվ, բոլորս էլ դեմ ենք տարբեր տեսակի բռնություններին, բայց գոյություն ունի չափ ու սահման: Վերջապես ե՞րբ պիտի հասկանանք, որ որքան ձգտենք եվրոպական ընտանեկան մոդելին, այնքան կկորցնենք մեր ազգային ինքնությունն ու հայ ընտանիքի սրբագույն արժեքները:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ