Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ԱՆԳԱՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԵԼԻՍ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՐԱԿՎԵԼ ՔՈՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ"

Արխիվ 12-16

"ԱՆԳԱՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԵԼԻՍ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՐԱԿՎԵԼ ՔՈՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ"



- Հարգելի բժիշկ, ի՞նչ է քոսը: Կարելի՞ է արդյոք վարակվել այս հիվանդությամբ` կենցաղային ճանապարհով: Վարակված մարդու անկողինը, շորերը, սրբիչը  կարո՞ղ են վարակի աղբյուր հանդիսանալ: Ինչպե՞ս են ախտորոշում այս հիվանդությունը:

 

Հարցին պատասխանել է մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.
-Քոսը մաշկի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը քոսի տիզն Է:

Վարակվելու համար պետք է սերտ շփում մաշկի հետ: Անզոր են լոգանքները: Անգամ ձեռքով բարեւելիս կարելի է վարակվել քոս հիվանդությամբ: Շատ հաճախ քոսի տիզը բնակություն է հաստատում ձեռքերի միջմատային ծալքերում: Աչքի համար այն անտեսանելի է: Իր մասին քոսը "հիշեցնում" է վարակվելուց 2-7 օր անց:
Հիվանդը գանգատվում է քորի զգացողությունից: Այս տհաճ զգացողությունը հիմնականում սաստկանում է տաք պայմաններում, հատկապես անհանգստացնում է հիվանդին գիշերային ժամերին, երբ մարդն անկողին է մտնում:
Երկար քորելուց հետո մաշկի վրա կարող են առաջանալ բծեր, մանր ցանավորում: Այս պարագայում հարկ է անհապաղ դիմել մասնագետի օգնությանն ու ճիշտ ախտորոշում ստանալ: Կան որոշակի մաշկային հիվանդություններ, որոնք կարող են հիշեցնել քոս, սակայն քոս չեն:
Եթե ընտանիքի անդամներից մեկը վարակված է լինում քոսով, ապա տան մնացած անդամները վտանգի են ենթարկվում: Վարակված մարդու անկողինը, շորերը, սրբիչը, նույնիսկ փափուկ կահույքը կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Այդ իսկ պատճառով պրոֆիլակտիկ բուժում է նշանակվում նաեւ ընտանիքի այլ անդամների համար:
Բուժման համար հիմնականում կիրառում են քսուքներ, այսօր գոյություն ունեն նաեւ դեղամիջոցներ` ցողացիրի (սփրեյ) տեսքով:
Հիվանդության դեպքում հարկ է բացառել ժողովրդական մեթոդներ օգտագործելը, քանի որ դա հղի է լուրջ հետեւանքներով:
Կանխարգելման համար հիվանդի շորերը, անկողինը լվանում են բարձր ջերմաստիճանի տակ, կահույքը մշակում հատուկ ախտահանիչ միջոցներով:
Քոսն ախտորոշելու համար երբեմն տեսողական զննությունն էլ բավական է լինում, իսկ վիճելի դեպքերում լաբորատոր հետազոտությունը պարտադիր է. վերցվում է մաշկի քերուկ, որն անցնում է մանրադիտակային զննում: Այս հիվանդության բարձիթողի վիճակը կարող է ունենալ բավական լուրջ հետեւանքներ: Երկարատեւ քորելուց հնարավոր է վնասել մաշկն ու երկրորդական վարակ ներմուծել:
Վարակից խուսափելու համար հարկ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները. չքնել ուրիշի անկողնում, չհագնել ուրիշի շոր, չօգտագործել ուրիշի սրբիչ: Ի դեպ, ոչ բոլոր լվացող հեղուկներն են ոչնչացնում վարակը: Այն ոչնչանում է միայն բարձր ջերմաստիճանի տակ:
Ուրախությամբ նշեմ, որ Հայաստանում այս հիվանդությամբ տառապող հիվանդների քանակը զգալիորեն նվազել է 90-ականների համեմատ: Այն, ըստ իս,  պայմանավորված է մարդկանց բարենպաստ սոցիալական պայմաններով, գիտակցմամբ. սեփական առողջության հանդեպ մարդկանց հետեւողականությամբ. ժամանակին են դիմում բժշկի, արդյունավետ են նաեւ դեղամիջոցները:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ