Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՌՅԱԿՆ Ի՞ՆՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ

Արխիվ 12-16

ԵՌՅԱԿՆ Ի՞ՆՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ


Ոչ իշխանական եռյակի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին, որից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, որ եռյակն իր հետագա անելիքները հստակեցնելու համար պետք է գնա քննարկումների, որի արդյունքում էլ ամեն ինչ կհստակեցնի: Եվ ահա օրերս տեղի ունեցած եռյակի հերթական հանդիպումից հետո "հստակեցնելով" հետագա անելիքները` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մերժում է իշխանությունների` 12 կետերի հարցով բանակցելու առաջարկությունը:
Դա ինչի՞ կհանգեցնի, եռյակը կգնա ներքին իրավիճակի ծայրահեղ սրացմա՞ն, թե դա պարզապես մարտավարական քայլ էր: Հայաստանի վերլուծաբանների մոտ կա այն կարծիքը, թե եռյակը առանց իշխանությունների հետ բանակցելու` չի կարող որեւէ քայլ կատարել: Իսկ թե ինչ ճակատագիր կունենա եռյակի հետագա գործունեությունը դեռեւս պարզ չէ, քանի որ տեսանելի են այն հակասությունները, որոնք կան եռյակի ներսում:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
- Իշխանության եւ  եռյակի համագործակցությունից շատ բան է կախված:  Քաղաքագիտության տեսանկյունից կարեւոր չէ, թե նրանցից  ով կհաղթի, կարեւոր է, որ գործընթաց տեղի ունենա եւ զարգանա: Ցանկացած երկրում, եթե իշխանությունը բանիմաց է, ընդդիմության հետ գնում է երկխոսության, իսկ եթե բանիմաց չէ, ապա ժողովրդի ճնշման տակ է գնում երկխոսության: Օրինակª Իսրայելում միմյանց դեմքին նայելով գալիս են կոնսենսուսի, քանի որ հասկանում են, որ դրա արդյունքում իրենց երկիրը կզարգանա: Ընտրություններին մրցույթ կլինի. ով կհաղթի, թող հաղթի: Իսկ ընթացքում կարեւոր է, որ ե՛ւ համագործակցեն, ե՛ւ պայքարեն միմյանց դեմ: Մենք մի ազգ ենք, թշնամի չենք, սակայն պայքարը պարտադիր է: Ընդդիմադիր դաշտը չպետք է քայքայվի, այլ համագործակցի եւ գնա իշխանության հետ երկխոսության, որից էլ կծնվի ճշմարտությունը:
"Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ" կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ փաստեց.
- Ես կարծում եմ` եռյակը այդպես էլ կմնա եւ բացառվում է, որ "Դաշնակցությունը" միանա եռյակին: Այն գործընթացը, որը տեղի է ունենում եռյակի ներսում, այսինքն` նախատեսված  հանրահավաքները, երթերը, կարծես թե դադարեցվել են: Որքանով որ հասկանում եմ` եռյակի ներսում որոշակի հակասություններ կան որոշումների հետ կապված: Ինչպես նաեւ կա լիդերության խնդիր: Այդ պատճառով էլ նրանք իրենց գործունեության մեջ մեծ հաջողությունների չեն հասնում:
ԲՀԿ մամուլի խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ մեկնաբանեց.
- Եռյակը շարունակելու է իր մարտավարությունը` ռազմավարական վերջնակետին հասնելու համար: Այն է` Հայաստանում արմատական փոփոխություններ եւ իշխանափոխություն իրականացնել: Մենք այժմ իրականացնում ենք համաժողովրդական մոբիլիզացիա, նաեւ այլ միջոցառումներ: Այդ թվում` դեկտեմբերի 10-ինª Մարդու իրավունքների պաշտպանության օրը անցկացնելու ենք երթ:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե եռյակը իշխանության հետ երկխոսության չգնալով` կարո՞ղ է որեւէ հաջողության հասնել:
1. Եռյակում ներքին հակասությունները շատ խորն են, ինչը կտանի պառակտման- 37%:
2. Եռյակի այս դանդաղկոտ եւ զանգվածների համար անհասկանալի մարտավարությունը չի կարող էֆեկտիվ լինել- 29%:
3. Եռյակը կարող է հաջողության որոշ հույսեր ունենալ, եթե կարողանա իրականում զանգվածային շարժում կազմակերպել- 23%:
4. Երկրում կա ներքին դժգոհություն, որն առաջնորդելու դեպքում եռյակի հաջողությունը երաշխավորված է- 6%:
5. Դժվարանում եմ պատասխանել- 5%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ