Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ


Եղվարդում տեղի է ունեցել թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի, Երևանի Սամվել Սևադայի անվան արվեստանոցի սան Լուսինե Սարգսյանի գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որին ներկա են եղել ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան, արվեստագետներ մայրաքաղաքից և մարզի համայնքներից, ինչպես նաև դպրոցի մանկավարժներ, աշակերտներ ու ծնողներ: Ողջունելով դպրոցական միջոցառման մասնակիցներին` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը փաստել է մարզի կրթական հաստատություններում ուսումնական գործընթացին զուգահեռ նմանատիպ գեղագիտական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Եղվարդի քաղաքապետ Ն.Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ համայնքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում շնորհալի երեխաներին և վերջիններիս նկատմամբ ցուցաբերում անհատական մոտեցումներ: Եղվարդ քաղաքի N3 հիմնական դպրոցի ղեկավարության հավաստմամբ առաջիկայում ևս առկա են բազմաթիվ ծրագրեր ինչպես իրենց շնորհալի սան Լուսինե Սարգսյանի աշխատանքների ներկայացման, այնպես էլ կրթա-մշակութային տարբեր միջոցառումներ նախաձեռնելու ուղղությամբ:

 

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ