Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ Է՞Լ Է ԴԺԳՈՀ ԻՐ ԻՍԿ ԲԵՐԱԾ ՄԱՐԶՉԻՑ

Արխիվ 12-16

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ Է՞Լ Է ԴԺԳՈՀ
ԻՐ ԻՍԿ ԲԵՐԱԾ ՄԱՐԶՉԻՑ


Դեռ նախօրեին մեր էջերում առիթ էինք ունեցել կասկածի տակ առնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի խաղային ռազմավարությունը, որը նա կիրառում է հավաքականի վերջին պաշտոնական հանդիպումներում: Եվ ահա երեկ էլ, մոտավորապես նույն գնահատականները հավաքականի մարզչի հասցեին հնչեցրեց ՀՖՖ նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
Ավելինª պարոն Հայրապետյանի ելույթից տպավորություն էր առաջանում, որ հավաքականի անհաջող խաղերի այլ մեղավորներ էլ կանª հայ ֆուտբոլասերները, լրագրողները եւ այլն: Բոլորը, բայց ոչ մի դեպքում` ՀՖՖ-ն:
Շալանդի կատարած աշխատանքի վերաբերյալ Ռ. Հայրապետյանի դիրքորոշումը մոտավորապես սա է. "Բնականաբար, ինձ արդյունքներն են հետաքրքրում, եւ ես շատ դժգոհ եմ: Ինձ չի կարող բավարարել, որ հավաքականը 3 խաղում վաստակել է մեկ միավոր: Շալանդին պետք է ժամանակ տրվի, ես նրա հետ չեմ խոսել խաղից հետո, ես շատ վրդովված էի: Ես նրա հետ կխոսեմ, եւ եթե նա չլսեց ինձ, չընդունեց իմ խորհուրդները, նկատողությունները, ես արդեն որոշում կկայացնեմ: Նրան ժամանակ է պետք տալ: Ես նրան իմ խորհուրդներով, իմ լծակներով կփորձեմ օգնել: Նրան տանք եւս մեկ հնարավորություն, եթե ստացվեցª լավ, եթե ոչª հանելը միշտ էլ կա":
Ու սրանից հետո պարոն Հայրապետյանը նաեւ հավելում է, թե չի խառնվում մարզչի գործերին: Բա էլ խառնվելը ինչպե՞ս է լինում:
Ինչ վերաբերում է պորտուգալացիների դեմ վերջին խաղին, ապա այստեղ էլի պարոն Հայրապետյանը բավականին կտրուկ է. "Պորտուգալիայի դեմ պարտության պատճառը վատ խաղալն էր: Սխալ տակտիկան: Մենք ունենք պոտենցիալ, սխալ մարտավարության արդյունքում մենք պարտվել ենք Պորտուգալիային: Մենք ունենք հրաշալի ֆուտբոլիստներ` Մարկոս Պիզելի, Արթուր Սարկիսով, ովքեր պահեստայինների նստարանին նստած էին: Մխիթարյանի դեմ կոշտ էին խաղում, լավ էին անում, թող մերոնք էլ Ռոնալդուի հետ կոշտ խաղային: Ֆուտբոլը պայքար է, հո բալետ չէ: Իրենք հասկացել էին, ովքեր են ուժեղ, ովքեր են լավ մարզավիճակում, եւ այդ ֆուտբոլիստների հետ կոշտ էին խաղում: Յուրա Մովսիսյանը փայլուն ֆուտբոլիստ է: Նա ամեն ինչ փորձեց անել, ուղղակի սխալ մարտավարություն էր մշակված":
Մի խոսքով. "Մեծ հաճույքով Շալանդին կհեռացնեի, բայց ի տարբերություն լրագրողների ու երկրպագուների, ես ՀՖՖ նախագահն եմ ու պատասխանատու եմ հավաքականի խաղի համար: Ու այդ դեպքում ո՞վ գա: Ով էլ գա` ասելու է, որ ժամանակ է պետք":
Անկեղծ ասածª շատ բան պարոն Հայրապետյանը միանգամայն տեղին է ասում: Համենայնդեպս այն, որ Շալանդի խաղային մարտավարությունը, գոնե այն, որ տեսել ենք, բանի պետք չէ: Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե արդեն իսկ կա Շալանդին հեռացնելու խնդիր, ապա նրան առհասարակ ինչո՞ւ էին բերում: Եվ միանգամից գալիս ենք հին հարցին. ողջ աշխարհում երկար-բարակ քննարկում են, թե սրան-նրան բերեք` հավաքականը մարզելու, դրան խառնվում են երկրպագուները, լրագրողները, մասնագետները եւ վերջում միայն կայացվում է որոշում: Հայաստանում, մեկ էլ տեսնում ենք, եկավ հերթական մարզիչը, որի ով լինելը հիմնականում իմանում ենք միայն նշանակումից հետո: Դե, ուրեմն, պարոն Հայրապետյան, Ձեր բերած մարզիչն է, էլ ումի՞ց եք բողոքում: Իսկ, առհասարակ, այս խնդիրը միշտ էլ կունենանք, քանի դեռ մեր մարզիչների նշանակումը միանձնյա է եւ յոթ փակի տակ պահվող գաղտնիք:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ