ԿՐԱԿՈՑՆԵՐ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 16-ին անհայտ անձինք կրակել են Սարյան փողոցում գտնվող "Բագրատ տուր" տուրիստական ընկերության գրասենյակի դռան եւ պատուհանի ուղղությամբ: Մեզ հետ զրույցում ասաց ընկերության տնօրենը, բայց թե ովքեր կարող էին լինել եւ ինչ նպատակով` տնօրենը ոչ ոքի չի կասկածում. "Որ կասկածեի, առաջինը ներքին գործերին դրա մասին տեղյակ կպահեի, մտքովս էլ չի անցնում: Բայց համոզված եմ, որ իրավապահները կպարզեն կտեղեկացնեն, ես էլ Ձեզ կտեղեկացնեմ",- հավելեց տուրիստական ընկերության տնօրեն Բագրատը: Փաստի առթիվ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
